Լրահոս
Օրվա լրահոսը

«Չկա առողջություն առանց հոգեկան առողջության». ՀՀ առողջապահության նախարար

Օգոստոս 29,2013 20:17

«Մեր համեստ լուման ներդնելով այս գործում, մենք առավելագույնն ենք արել, որ ծրագիրը բոլոր պահանջներին համապատասխան լինի, մեր համեստ լուման ներդնելով այս գործում: Արդյունքները ծառայելու են հոգեկան առողջության լավացմանը»,- այսօր «Հոգեկան առողջություն եւ հոգեկան խանգարում. կիզակետում Եվրազիան է» թեմատիկ գիտաժողովի ժամանակ նշեց Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը:

Գիտաժողովին կմասնակցեն շուրջ 300 մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից: Ի թիվս աշխարհահռչակ այլ գիտնականների Երեւանում են հոգեբուժության համաշխարհային ասոցիացիաների նախագահներ եւ ներկայացուցիչներ:

Պարոն Սողոյանի խոսքով Հայաստանում հոգեկան առողջության իրավիճակն այնպիսին է, որ մասնագետները պատրաստ են իրականացնել բարեփոխումներ:

ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանի պնդմամբ նման հզոր մասնագետների շնորհիվ Երեւանն այսօր դարձել է համաշխարհային հոգեբուժության մայրաքաղաք.

«Չկա առողջություն առանց հոգեկան առողջության, ամբողջ աշխարհում մեծանում է հոգեկան առողջության ապահովման բեռը պետությունների եւ հասարակությունների վրա: Հոգեկան առողջության ոլորտի բարելավման նպատակով նախարարությունը մշակել եւ ներկայացրել է հոգեկան առողջության պահպանման եւ բարելավման հարցը»:

Նախարարի խոսքով Նախարարությունը շատ ոլորտներում ակտիվորեն համագործակցում է մասնագիտական ասոցիացիաների հետ: Հոգեկան առողջության ոլորտի խնդիրների լուծման գործում մեծ է հասարակական ասոցիացիաների եւ կազմակերպությունների դերը: Գիտաժողովը կնպաստի հոգեկան առողջության պահպանմանը Հայաստանում եւ ամբողջ Եվրազիայում: 220 գիտնական է մասնակցում գիտաժողովին, իսկ ամենամեծ պատվիրակությունը Ռուսաստանի դաշնությունից է:

Միայն այսօր պարոն Դումանյանը ցավով է նշում, որ երիտասարդները խուսափում են հոգեբույժ մասնագիտությունից, ՀՀ-ում կա 150 հոգեբույժ, ինչը բավականին քիչ է, անհրաժեշտ է կրկնակի ավել ցուցանիշ ստանալ:

Հայաստանի հոգեբանների ասոցիացիայի նախագահ Խաչատուր Գասպարյանի համոզմամբ այս գիտաժողովը ընդգրկուն է, լուսաբանելու է հոգեկան առողջության եւ հոգեկան խանգարման հարցերը:

Գիտական ծրագրում ընդգրկված են 8 պլենար դասախոսություն, 27 սիմպոզիում, ընդհանուր առմամբ՝ 120-ից ավել զեկույց: Նախատեսվում է համաշխարհային ասոցիացիաների նախագահների խորհրդակցություն եւ «Երեւանյան հռչակագրի» ստորագրում:

Ծրագրում ներառված են հոգեկան առողջության ոլորտի բազմաբնույթ հարցեր, այդ թվում զեկուցումներ Հայոց ցեղասպանության, երկրաշարժի երկարատեւ հետեւանքների, միջնադարյան շրջանի հոգեթերապիայի հայկական մոտեցումների վերաբերյալ:

 

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031