Լրահոս
Օրվա լրահոսը

Վիճաբանություն՝ «Փակ շուկա»-ի մոտ

Օգոստոս 29,2013 18:03

1in.am. Արթուր Իսպիրյանի ելույթի ընթացքում մոտեցավ մի տղամարդ և փորձեց հանդես գալ ընդդիմախոսի դերում, որը կանխեց համակարգային վերլուծաբան Գարեգին Չուքասզյանը՝ տղամարդուն կոչ անելով չխոչընդոտել մամլո ասուլիսը: Նա նշեց, որ ցանկության դեպքում կարելի է խոսել ասուլիսի ավարտից հետո: Սակայն բանավեճն այդպիսով չավարտվեց, մի քանի տղամարդ և մի կին փորձում էին խոչընդոտել մամլո ասուլիսը՝ վստահեցնելով, որ մինչ Ալեքսանյանի վերակառուցումը այդ տարածքը եղել է աղբանոց, կռիսանոց՝ լի գարշահոտությամբ, իսկ Ալեքսանյանի շինարարությունից հետո այդ ամենը վերացել է, ուստի չպետք է խանգարել, որպեսզի նա ավարտի շինարարությունը:

Չուքասզյանի այն պնդումներին, թե իրենք փորձում են իրենց հիշողությունը պահպանել, ընդդիմախոսները չէին ընկալում: Նրանց շարքերում մի կին պնդում էր, թե այդ տարածքում շուկա է լինելու, քանի որ իրեն վստահեցրել են այդ մասին:

Առաջարկում ենք մանրամասներին ծանոթանալ տեսանյութի միջոցով:

Արաքս Մարտիրոսյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Փիրուզ says:

    Այդ տարածքը հատուկ էր նման ողբալի վիճակի հասցված: Ցավոք դա մեր այսօրվա իշխանությունների տհաս գործելաոճն է: Որևէ տարածք, որի նկատմամբ հավակնություններ կան, երկար ժամանակ պահում են անբարեկարգ վիճակում, օրերից մի օր հայտնվում է մի սրտացավ, ժողովրդի հոգսով ապրող օլիգարխ, որը ասում է, որ ինքը միանգամայն անշահախնդիր կբարեկարգի այս տարածքը հանուն ժողովրդի բարօրության: Հայտնվում է քաղաքային մշակույթից շաաաաաաաաաատ հեռու գտնվող ժողովրդի մի հատված, որը հավատում է այդ սուրբ մարդուն ու կուրծքը դեմ արած պաշտպանում նրան , : Իսկ իշխանությունը նայում է յադ միամիտ մարդկանց ու ծիծաղում:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031