Բուերը թեև հիմնականում սնվում են միջատներով, սակայն երբեմն որսում են նաև փոքր չափերի օձեր կամ օձի ձագեր:
Այն թռչնին, որին մենք անվանում ենք հնդկահավ, տարբեր երկրներում այլ ձև են կոչվում: Օրինակ` սկանդինավյան երկրների լեզուներով հնդկահավի անվանումը գալիս է հնդկական կոնկրետ քաղաքից` Կալիկուտից: Սակայն Անգլիայում նրան կոչում են (turkey)` ի պատիվ Թուրքիայի, իսկ հունարեն և շոտլանդերերեն լեզուներով այս թռչնին անվանում են ֆրանսիական հավ:
Թռիչքի ժամանակ սպիտակագլուխ արծիվները կարողանում են թռչել ոտքերը դեպի վեր վիճակով:
Պինգվինները բնադրում են մերձափնյա շրջաններում` հսկայական գաղութներով (մինչև 1 մլն պինգվին), որոշ տեսակներ ապրում են փոքր խմբերով, երբեմն` միայնակ:
Ավելի քան մեկ դար Nestle ընկերության լոգոտիպի վրա պատկերված էր մեկ թռչուն և նրա 3 ձագերը, սակայն 1988 թվականաին լոգոտիպի վրայի ձագերից մեկը հանվեց: Նման որոշման պատճառը այն էր, որ այդ ժամանակաշրջանում արևմտյան երկրներում ընտանիքների գերակշռող մասը 3-ի փոխարեն ունենում էր 2 երեխա: