Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայկ Ալումյան. « Եթե Սուրիկ Խաչատրյանը պետք է դատի տա ինձ, դա լավ ախտանիշ է, էվոլյուցիա է»

Օգոստոս 29,2013 17:40

Aravot.am-ը Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանից հետաքրքրվեց՝ հաշվի առնելով, թե ինչպիսի հանցագործություններ են կապվում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անվան հետ, նրա կամ նրա մերձավորների կողմից որեւէ ճնշում այս գործի հետ կապված եղե՞լ է ձեզ վրա, կամ միջամտություններ:

Հայկ Ալումյանը պատասխանեց. «Ոչ, որեւէ ճնշում իմ նկատմամբ չի եղել, չի լինի: Ոչ մի փորձ էլ չի լինի նման, ես համոզված եմ, որովհետեւ կարծում եմ, որ այն մարդիկ, ում դուք նկատի ունեք, իրենք լավ են պատկերացնում, թե ինչ հետեւանքներ դա կարող է ունենալ: Ես էլ ճնշվողներից չեմ: Բարեբախտաբար, մինչեւ հիմա այդպիսի փորձեր էլ չեն եղել, որեւէ մեկին էլ խորհուրդ չէի տա նման քայլերի դիմել»:

Նշենք, որ Սուրիկ Խաչատրյանը հայտարարել էր, թե իր որդու՝ Տիգրան Խաչատրյանի արյան մեջ թմրանյութի առկայության մասին հայտարարություն անողին դատի է տալու: Նման տեղեկություն հայտնել էր պարոն Ալումյանը: Այս առնչությամբ փաստաբանն ասաց. «Եթե Սուրիկ Խաչատրյանը պետք է դատի տա ինձ, դա լավ ախտանիշ է: Եթե Սուրիկ Խաչատրյանը հիմա, ինչ-որ բանից դժգոհ մնալով դատական ճանապարհն է ընտրում, դա նշանակում է բավականին փոփոխություններ են տեղի ունեցել: Առաջ, ինչքանով որ ինձ բացատրել են, այդ դժգոհությունը կարող էր ուրիշ եղանակով արտահայտվել: Հիմա եթե դատարան դիմելու եղանակով է արտահայտվելու, ուրեմն էվոլյուցիայի մասին է վկայում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031