Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սաշուր Քալաշյան. «Քաղաքապետարանին հարցնում եմ` ո՞ւր է իր քանդած ապօրինությունը» (Տեսանյութ)

Օգոստոս 29,2013 17:02

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն այսօր «Փակ շուկայի» խաթարման համար մեղադրեց Երեւանի քաղաքապետարանին: «Քաղաքապետարանը գրանցել է, որ սա ապօրինի է, տուգանել է 2 անգամ, հետո հայտարարել է, որ շինարարությունը դադարեցված է, իմ հսկողության տակ է գտնվում, օրերից մի օր կքանդեմ: Ո՞ւր է, հիմա ես քաղաքապետարանին հարցնում եմ` ո՞ւր է իր քանդած ապօրինությունը, երբ խոսք է գնում, որ երկու շաբաթից պետք է բացվի օբյեկտը»,- հարցրեց պարոն Քալաշյանը:

Նրա խոսքերով, մինչդեռ քաղաքացիները հավատացել էին քաղաքապետարանի խոստումներին. «Վստահ լինելով, որ դեռ ունենք պետականություն , եւ պետությունը լծակներ ունի այս ամբողջ բարբարոսությունը կանգնեցնելու, կարծում էինք` քաղաքապետարանի հավաստիացումները, թե քանդվելու է, պատժվելու են, կիրականանա: Քանի դեռ շենքը փակ էր շրջապատի համար, ականատես չէինք` ինչ է ներսում կատարվում, հավատում էինք, հիմա պարզվում է `արդեն պատրաստվում են բացումն անել»:

Նա քաղաքի գլխավոր ճարտարապետից սպասելիքներ չունի «Փակ շուկայի» հարցում, իսկ նախորդի մասին էլ կարծիք հայտնեց. «Գլխավոր նախկին ճարտարապետը միայն նպաստել է սրան»:

Քանդակագործ Վիգեն Ավետիսն էլ ասաց, որ իրենք համախմբվել են քաղաքապետարանին պաշտպանելու հարցում. «Եթե քաղաքապետարանը եւ այլ պետական մարմիններ չունեն ժողովրդի պաշտպանությունը, նրանք անզոր են, նրանց վրա հանցավոր աշխարհի ճնշումները շատ մեծ են: Մենք եկել ենք օգնելու քաղաքապետարանին, այն կառույցներին, որոնք անզոր են օլիգարխների դեմ, այն կառույցներին ենք պաշտպանելու, որոնք չեն կարողանում իրականացնել իրենց սեփական որոշումները»:

Նա հետո ներկայացրեց «Փակ շուկայի» պատուհանները ու ասաց՝ դրանք եկեղեցական պատուհաններ են. «Այս կառույցը ուղղակի փակ շուկա չէ, սա տաճար է հին հայկական հեթանոսական եւ քրիստոնեական սկզբունքներով, բայց խորհրդային տարիներին չէին կարող անվանել Անահիտի կամ Սուրբ Պետրոսի տաճար, անվանվեց փակ շուկա, բայց իր ամբողջ կառույցով սրբագույն կառույց է, այստեղ կա 20-րդ դարի ճարտարապետության հանճար »:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Փիրուզ says:

    Ոնց կարելի է քաղաքապետի խոսքին հավատալ, երբ պաշտոնապես հայտարարեց, որ Աբովյան փողոցում հասարակական զուգարան է կառուցվում, համապատասխան պաստառներն էլ փակցված էին, իսկ հիմա այն, ինչ գոյացել է այդ վայրում, նկատի ունեմ Կաթողիկե եկեղեցուց վերև, դա շատ նման է հասարակական զուգարանի ???? Ամոթ է, նման կեցվածք դրսևորում են երեխաները, երբ մի բան են խոստանում՝շատ լավ իմանալով, որ չեն կատարելու խոստումը:

  2. Արտաշես says:

    Պարոն Քալաշյան մի անձնավորեք հարցը: Նախկին ճարտարապետը դեռ Հնգ, 01/31/2013 – 18:00
    ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
    Նարեկ Սարգսյան. «Ապօրինի կառույցը պետք է քանդել» Փակ շուկայի վերգետնյա ծածկերի կամարները պետք է վերականգնվեն, իսկ ապօրինի կառույցները քանդվեն, – այս կարծիքին է Երևանի գլխավոր ճարտարապետը։ …… Մեր հարցմանն ի պատասխան դեռ այդ ժամանակ Երևանի գլխավոր ճարտարապետի /Նարեկ Սարգսյանի / հանրային կապերի գծով պատասխանատու Ա. Եսայանը փոխանցեց հետևյալը. «Կատարվածը, բնականաբար, Երևանի գլխավոր ճարտարապետի վրդովմունքն է առաջացրել, ով Փակ շուկայի հետ կապված իր հստակ տեսակետը մշտապես հայտնել է Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական և ինժեներական հանձնաժողովներում»:
    Պարոն Քալաշյան դուք լինելով այդ խորհրդի անդամ տեղյակ եք այս ամենին, բայց ինչպես միշտ ամեն առիթ օգտագործում եք վատաբանելու նրան: See more at:
    https://www.pastinfo.am/hy/node/7479#sthash.LOrSxPuo.dpuf-

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031