Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ատոմ Մխիթարյան. «Խաղաղությունը տարածաշրջանում երիտասարդ սերնդի համար օրակարգային հարցերից մեկն է»

Օգոստոս 29,2013 16:35

 «Եկեք փորձենք» /«Let’s try!»/ երիտասարդական ամառային ճամբարը համախմբել է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի 50 երիտասարդի օգոստոսի 25-ից 30-ը Վրաստանի Քոբուլեթ քաղաքում: Ծրագրի մասնակիցներն ընտրվել են երեք երկրների համակարգող կազմակերպությունների կողմից՝ մասնակիցների հետաքրքրվածությունը հաշվի առնելով:

«Եթե Եվրոպայում երիտասարդական միջազգային համագործակցությունը բավականին զարգացած է, կովկասյան երկրներում մենք դեռևս խնդիրներ ունենք: Երիտասարդական հասարակական կազմակերպություններն ու ակումբները համապատասխան տեղեկություն չունեն երիտասարդական ծրագրերի հնարավորությունների կամ տարածաշրջանային համագործակցության մասին: Երիտասարդության շրջանում դեռևս պետք է մշակվեն հանրային դիվանագիտության մեխանիզմեր: Խաղաղությունը տարածաշրջանում երիտասարդ սերնդի համար օրակարգային հարցերից մեկն է»,- ասում է Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը:1208671_10151659760784671_203668006_n

Երիտասարդական երկխոսությունը զարգացնելու և տարածաշրջանում վստահությունն ուժեղացնելու նպատակով Երիտասարդական ակումբների դաշնությունը /FYCA/ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ, DRONI վրացական երիտասարդական ու Free Youth Association ադրբեջանական կազմակերպությունների հետ համագործակցությամբ աջակցում է ակտիվ երիտասարդական խմբերին կամ նախաձեռնություններին, ի մասնավորի տարածաշրջանում որպես հանրային դիվանագետներ հանդիսացող երիտասարդներին: Երիտասարդությունը խաղաղաշինության գործընթացում կարևոր դերակատարում ունի: Ծրագրի նպատակն է խրախուսել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի երիտասարդական ծրագրերի, երիտասարդական ՀԿ-ների զարգացմանը՝ ոչ ֆորմալ կրթության միջոցով և ներառել նրանց տարածաշրջանի հանրային դիվանագիտության գործընթացներում:1208708_10151659760814671_2137153472_n

«Եկեք փորձենք» ծրագիրն, ըստ Ատոմ Մխիթարյանի, իր առջև խնդիր է դրել Կովկասում երիտասարդական ոչ ֆորմալ հանդիպումների միջոցով երկխոսության մթնոլորտ ապահովել: Երեք երկրներում ստեղծվելու են երիտասարդական նախաձեռնող խմբեր, որոնցում կներառվել 18-25 տարեկան ակտիվ երիտասարդներ: Միաժամանակ, ծրագրի կազմակերպիչները առաջիկայում խրախուսելու են երիտասարդներին լինել առավել ակտիվ՝ օգտագործելով ԶԼՄ-ների բոլոր հնարավորությունները, ինչպես նաև ստեղծվելու է տարածաշրջանային երիտասարդական ցանց:711414_10151659760779671_1307207956_n

«Եկեք փորձենք» երիտասարդական ամառային ճամբարում երիտասարդները ծանոթացան մարդու իրավունքների, հաղորդակցության, ԶԼՄ-ների դերի ու հասարակական կարծիքի ձևավորման մեխանիզմներին: Դիտեցին Երիտասարդական ակումբների դաշնության կողմից պատրաստված տեսաֆիլմը՝ «Երիտասարդություն- քայլ առաջ», Քոբուլեթում և Բաթումում լուսանկարեցին իրենց պատկերացմամբ խաղաղություն բնորոշող լուսանկարներ, որոնք ծրագրի վերջին օրը ցուցադրվեցին Քոբուլեթ քաղաքի ափամերձ հատվածում՝ մարդկանց հոծ բազմությանը: Համատեղ ուժերով կազմակերպվեց ֆլեշմոբ «Երիտասարդությունը հանուն խաղաղության» թեմայով:

 

 

Աստղիկ Ավետիսյան, Քոբուլեթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031