Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայտարարություն «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Օգոստոս 29,2013 16:04

ՀՀ կառավարության 2013 թ. օգոստոսի 29-ի օրակարգում ներառելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացվել է «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի 4-րդ մասով սահմանված է, որ նախագիծը մշակող մարմինը նորմատիվ իրավական ակտի նախագիծը ազդեցության գնահատողներին ներկայացնելու հետ մեկտեղ կազմակերպում է նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ, որոնց նպատակը նորմատիվ իրավական ակտի նախագծի մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց իրազեկումն է, ինչպես նաև նրանցից կարծիքների հավաքումն ու դրանց հիման վրա նորմատիվ իրավական ակտի նախագծի անհրաժեշտ լրամշակման աշխատանքների իրականացումը: ՀՀ կառավարության 2010 թ. մարտի 25-ի «Հանրային քննարկումների կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 296-Ն որոշմամբ հաստատված Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկումների կազմակերպման և իրականացման կարգի 6-րդ կետով սահմանված է, որ հանրային քննարկումների իրականացման ժամկետն առնվազն 15 օր է, եթե նախագիծ մշակող մարմինը չի սահմանել առավել երկար ժամկետ:
Օրենքի նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ նախագիծը տեղադրվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության www.mss.am ինտերնետային կայքում 2013 թ. օգոստոսի 24-ին, այսինքն նախագիծը կառավարության օրակարգ ներկայացնելուց ընդամենը 4 օր (2 աշխատանքային օր) առաջ:
2013 թ. մայիսի 20-ին «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին» ՀՀ օրենքը առանց այդ էլ չի հանդիսանում ոլորտի խնդիրները պատշաճ և լիարժեք կարգովորող օրենսդրական ակտ: Միևնույն ժամանակ այս օրենքի ընդունումից հետո հասարակության որոշ խմբերի և անձանց կողմից առանձին դրույթների վերաբերյալ հնչեցվել են ծայրահեղական և խեղաթյուրող կարծիքներ, իսկ վերը նշված օրենքի նախագիծ ներկայացնելով ՀՀ կառավարությունը պարզապես զիջումների է գնում այդ խմբերին՝ հաշվի չառնելով հասարակության մեջ առկա նաև այլ կարծիքներ:
Հաշվի առնելով վերը շարադրվածը պահանջում ենք օրենքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումների անհապաղ անցկացում:
1. Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ
2. Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ
3. Կանանց աջակցման կենտրոն ՀԿ
4. Լրագրողները հանուն մարդու իրավունքների ՀԿ
5. Սոցիոսկոպ ՀԿ
6. Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
7. «Մենք պլյուս» սոցիալական ՀԿ
8. «Կրթության ասպարեզ» ՀԿ
9. Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ
10. Երաշխիք Քաղաքացիական Հասարակության Կենտրոն ՀԿ
11. «Մեր Իրավունքների Սահմանները» իրավապաշտպան ՀԿ
12. Մարդու Իրավունքների Պաշտպանության Երևանյան Կենտրոն ՀԿ
13. Երևանի Մամուլի ակումբ
14. Շահխաթուն ՀԿ
15. Հայաստանի Հելսինկյան Կոմիտե ՀԿ
16. Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ
17. Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
18. Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
19. Համագործակցություն հանուն ժողովրդավարության ՀԿ
20. Սոցիալական արդարություն ՀԿ
21. Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ
22. «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ
23. Կոալիցիա ընդդեմ կանանց բռնության
24. Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ
25. «Պետական կարիքների զոհեր» ՀԿ
26. Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ
27. Գորիսի Մամուլի ակումբ
1. «Ունիսոն» ՀԿ
2. Արևամանուկ հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031