Օգոստոսի 28-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նուբարաշենի խճուղում` Նուբարաշենի աղբանոցի դիմաց, բախվել է ճամփեզրին կայանված «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի և ավտոմեքենան կանգնեցնելով Նուբարաշենի գերեզմանատանը` հեռացել է, իսկ «Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 13.45-ին, մեղայականով ոստիկանություն է ներկայացել 55-ամյա վարորդը:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն