9-ամյա Ռոզա Պաուեր եւ Ֆլեյմ Բրեվեր քույրերը չեն վախենում հին բիպլանի թեւերին ակրոբատիկ հնարքներ կատարել:
Աշխարհի ամենակրտսեր օդային ակրոբատները այդ քայլին գնացել են, որպեսզի իրենց 6-ամյա ընկերոջը` Էլի Կրոսլիին, բուժելու համար միջոցներ հայթայթեն: Էլին տառապում է Դյուշենի մկանային դիստրոֆիա հիվանդությամբ:
Հետաքրքիր է, որ երկու բիպլանն էլ վարել են աղջիկների պապիկները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ