Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանին նախազգուշացնում են. «Եթե չկատարես, կզրկվես»

Օգոստոս 29,2013 15:41

Chukaszyan_001«Ազատագրենք հուշարձանը օլիգարխի ձեռքից»  նախաձեռնող խմբի անդամները «Փակ շուկայի» սեփականատեր, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին զգուշացնում են, եթե չկատարի իրենց  պահանջները, իրենք ամեն ինչ կանեն` նրան  սեփականության իրավունքից զրկելու համար:

Այսօր «Փակ շուկայի» տարածքում կազմակերպված ասուլիսի ժամանակ  խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը դժգոհեց. «Մոտ երկու տարի կատարվում է պատմական հուշարձանի բարբարոսական ավերումը: Այս հուշարձանն ընդգրկված է համապետական հուշարձանների ցանկում: Քաղաքացիական հանրությունը բազմաթիվ անգամներ է ահազանգել, սեփականատերը երկու անգամ տուգանվել է, բայց դրանից հետո գիտակցաբար շարունակել է ավերումը: Չգիտեինք` ինչ է ներսում կատարվում, բայց երեկ հրապարակվեցին լուսանկարներ, եւ տեսանք, որ արտաքին ակնհայտ խաթարումներից բացի, հուշարձանը լուրջ խաթարման է ենթարկվել նաեւ ներսից: Հուշարձանն այժմ այնպիսի վիճակում է, որ պետք է անհապաղ պահանջենք վնասի փոխհատուցում եւ ոչ թե պետությունից, այլ  շինարարությունը իրականացնողից:

Պայքարը միշտ եղել է, բազմաթիվ  անգամներ բողոքի ակցիաներ են եղել, բայց եկել է մի փուլ, երբ հասարակությունն իր ձեռքն է  վերցնում այս հուշարձանի ազատագրումը: Մենք ազատագրելու ենք հուշարձանը օլիգարխից, իսկ օլիգարխին` այս  հուշարձանից,  որովհետեւ իր համար մեծ պարտականություն է նման ծանրություն կրելը եւ ցանկանում է  օր առաջ ազատվել այս ծանրությունից»:

Պարոն Չուգասզյանն ասաց, որ նախաձեռնող խումբը իր առջեւ երեք նպատակ է դրել.

«Շուկայի սեփականատիրոջը ենթարկել պատասխանատվության, հարկադրել փոխհատուցել վնասը, վերականգնել նախկին տեսքը`  ապամոնտաժել ապօրինի շինությունները: Դադարեցնել հուշարձանի նկատմամբ սեփականատիրոջ օգտագործման իրավունքը եւ դրա տարածքում արգելել որեւէ տնտեսական գործունեություն` մինչեւ նշված օրենքի պահանջների կատարումն ու հուշարձանի նախկին վիճակի վերականգնումը: Իսկ վերը նշված պահանջները չկատարելու դեպքում՝  իրավական միջոցներով սեփականատիրոջը զրկել սեփականության իրավունքից: Սեփականատիրոջը զգուշացնում ենք, որ մեր պահանջները ուշադրության չդարձնելու դեպքում,  իրեն կզրկեն սեփականության իրավունքից»:

Հարցին, թե ներսի կամարները, երեկ տարածված լուսանկարների համաձայն, այլեւս չկան, այդ դեպքում հնարավո՞ր է վերականգնել հուշարձանի նախկին տեսքը, պարոն Չուգասզյանն ասաց. «Մենք այն ժողովուրդն ենք, որ Գառնու տաճարն ենք վերականգնել, այս հուշարձանը, որը դեռ կանգուն է, կարելի է  վերականգնել»:

Նա ասաց, որ նախաձեռնող խումբը պատրաստվում  է օրենքով չարգելված բոլոր միջոցներին դիմել` կկիրառվեն քաղաքացիական անհնազանդության բոլոր մեթոդները` պիկետներ, բողոքի ակցիաներ. «Բողոքներն արդեն իսկ սկսվում են: Վաղվանից Հայաստանը լինելով ԵԽ նախագահող երկիր, համաեվրոպական ժառանգության օրեր են անցնելու, Հայաստանն էլ  բացելու է այդ միջոցառումը: 20 միլիոն եվրոպացի մասնակցելու է այդ միջոցառմանը, միջոցառումը նախատեսել է այցելություններ հուշարձաններ: Մենք հրավիրելու ենք այդ հյուրերին` այս հուշարձանի դիտմանը»

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. արման says:

    Տո, լավ էլ անելու են, ափսոս էր Փակ շուկան

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031