Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը դեկտեմբերի 12-ից 19-ը Չինաստանի մայրաքաղաքում կմասնակցի Համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով շախմատի մրցումներին` արագ, կայծակնային եւ կույր խաղերի ձեւաչափով:
«Armchess.am»-ը տեղեկացնում է, որ Պեկինում Հայաստանի լավագույն շախմատիստի մրցակիցները լինելու են Կարյակինը, Գրիշչուկը, Մամեդյարովը, Դոմինգեսը, Պոնոմարյովը, Ռաջաբովը, Լե Քուան Լիմը, Վան Հաոն, Վան Յուն, Նեպոմնյաշչին, Վաշյե-Լագրավը, Կամսկին, Լեկոն, Իվանչուկը, Գիրին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ