Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ընտանիքում «իսկական տղամարդու» կոչմանն արժանի է կինս». Գարիկ Մարտիրոսյան

Օգոստոս 29,2013 16:17

Ռուստաստանաբնակ հայ շոումեն Գարիկ Մարտիրոսյանը հարցազրույց է տվել ռուսական 7days լրատվամիջոցին: Նրա պատասխաններից մի քանիսը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:

Գարիկ, կա կարծիք, որ  ТНТ հեռուստաալիքի Comedy Club հաղորդումը երիտասարդ հումորիստի համար հարստանալու հեշտ միջոց է…

Դա միֆ է: Ասեմ այսպես. Comedy Club-ը ոչ թե հարստանալու, այլ  ստեղծագործական մտքերը ռեալիզացնելու լավագույն միջոցն է: Եւ այն, որ մենք հաղորդումը սկսել ենք աղքատ երիտասարդներով եւ միայնակ հարստացել ենք, նույնպես ճիշտ չէ: Երբ ես եկա այդ հաղորդում, արդեն ունեի երեքսենյականոց բնակարան Նովոկուզնյեցկ  փողոցում եւ լավ մեքենա, որովհետեւ արդեն վաղուց աշխատում էի հեռուստատեսությունում. հումորներ էի գրում КВН-ի, սցենարներ СТС-ի «Բարի գիշեր» հաղորդման համար, աշխատում էի «Ռուսական ռադիո»-ում, «Նոր հայեր» խմբի հետ հյուրախաղերի էի ամբողջ Ռուսաստանով:b521944a45d4acbfa01b02a099d82_7D_35_Martoros_f01_fmt77c0cb3b6bc5a34458aa4858fc831_7D_35_Martoros_f03_fmt

Դուք հաճա՞խ եք հյուրախաղերին Ձեր հետ վերցնում ընտանիքին: Այստեղ՝ Յուրմալայում,  Ձեր կինը՝ Ժաննան, աղջիկը՝ Ժասմինը եւ տղան՝ Դանիելը, նույնպես  Ձեր հետ են:

Ընտանիքիս վերցրել եմ հետս, որովհետեւ այս քաղաք  Comedy Club-ը մի քանի օրով չի գալիս: Ըստ ավանդույթի՝ այստեղ միշտ նկարահանվում են ամառային շրջանի բոլոր հաղորդումները, իսկ դրանց պատրաստելու համար երկար ժամանակ փորձեր են արվում: Այդ պատճառով տարիներ շարունակ ես այստեղ քոթեջ եմ վարձում, որ երեխաները ոչ միան ծովի ափին հանգստանան, այլ նաեւ կարողանան իրենց հայրիկին տեսնել:

Իսկ չե՞ք ծրագրել սեփական տուն կառուցել:

Ես ու կինս վաղուցվանից ենք այդ մասին երազում: Ընդ որում, ես երազում եմ, իսկ նա կիրականացնի: Եւ ընդհանրապես, մեր ընտանիքում «իսկական տղամարդ» կոչմանը ավելի շատ արժանի է կինս, որովհետեւ նա ծնել է որդի, շուտով կսկսի ծառերը տնկել եւ կառուցել տուն մերձմոսկովյան տարածքում:

Վստահ եմ, դու գլուխ կհանես: Ինձ համար շինարարությունը, վերանորոգումը եւ ընդհանրապես կենցաղային խնդիրները իսկական տանջանք են, իսկ Ժաննան հիանալիորեն գլուխ է հանում նման բաներից: Անձամբ ինքն է զբաղվել մեր մոսկովյան տան վերանորոգման աշխատանքներով եւ երեւի թե շինարարությամբ նույնպես զբաղվի: Հնարավոր է՝ նրան դուր է գալիս գնել շինանյութեր եւ կռվել աշխատողների հետ: Իսկ ինձ դա դուր չի գալիս: Բայց տուն, երեխաների համար, որոնք օրեցօր մեծանում են, անհրաժեշտ է:1360e0da0dab607e5a577a5130750_7D_35_Martoros_f04_fmt

Ավանդույթների մասին: Երեխաները գիտե՞ն հայերեն խոսել:

Այո, նրանք ազատ խոսում են հայերեն, որովհետեւ ես փորձում են նրանց հետ միշտ հայերեն խոսել, բացի այդ՝ նրանց դայակը նույնպես հայ է: Ժասմինը նույնիսկ գրել եւ կարդալ գիտի հայերեն: Ամեն տարի ամռանը մենք նրան ուղարկում ենք հայաստան, որտեղ ապրում են իմ ծնողները եւ եղբայրս՝ ընտանիքով: Նա երկու որդի ունի, նրանց հետ Ժասմինը մեծ սիրով շփվում է, եւ ընդհանրապես նրա համար Երկիր մոլորակի ամենալավ քաղաքը Երեւանն է՚:

Հարցազրույց անմբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031