Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կառավարությունը ճանաչել է բացառիկ` գերակա հանրային շահ

Օգոստոս 29,2013 15:11

ՀՀ օրենսդրության համաձայն և Երևանի քաղաքապետարանի առաջարկությամբ կառավարությունը Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող Պուշկինի, Տերյան, Եզնիկ Կողբացու և Հին Երևանցու փողոցներով պարփակված տարածքի նկատմամբ ճանաչել է բացառիկ` գերակա հանրային շահ: Ավելի վաղ նշված և Նալբանդյան, Պուշկինի, Աբովյան փողոցներով և Սախարովի հրապարակով պարփակված տարածքներում արդեն իսկ հաստատվել է քաղաքաշինական ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: Կառավարության որոշումներով «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերությունը նշված տարածքների ձեռքբերողն է և կատարել է օտարման գործընթացներ: Սույն որոշման նպատակը նշված աշխատանքի շարունակումն է և քաղաքաշինական ծրագրի իրականացումը, ինչի շնորհիվ կստեղծվի ներդաշնակ կառուցապատում Հյուսիսային պողոտայի հետ:

Հաջորդ որոշմամբ բացառիկ` գերակա հանրային շահ է ճանաչվել Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի, Աբովյան, Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքի նկատմամբ: Դա հնարավորություն կտա ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագիրը, որով մասնավոր ներդրումների հաշվին Երևանի կենտրոնից կվերանա կիսախարխուլ, հիմնականում վթարային բնակելի ֆոնդը և Գլխավոր պողոտայի` Բուզանդի, Կողբացու և Արամի փողոցներով սահմանափակվող տարածքում հնարավոր կլինի վերականգնել «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը:
Անհատական բնակելի շենքերի ընտրանքային հետազոտության իրականացման նպատակով կառավարությունը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը հատկացրել է 5.5 մլն դրամ:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Փիրուզ says:

    Կարդում եմ, թվում է, թե Օսմանյան կայսրության՝ հայկական տարածքների նկատմամբ պատմամշակութային շերտի հիմնահատակ վերացման վճիռ եմ ընթերցում: Երևանը որպես քաղաք վերանում է, փոխարենը ստեղծվում է համացանցից գողացված նախագծերի հիման վրա, ազգային դիմագծից զուրկ մի քարակույտ:Նարեկ Սարգսյանը մի մարդ է, որը սարսափի չափ վախենում է Թամանյանի ստվերից: Եթե անգամ ամբողջ Երևանը հիմնահատ քանդվի ու տեղում կառուցվեն Նարեկ Սարգսյանի հեղինակած շենքեր, որոնց բոլորի ճակատին մեծ մեծ տառերով կգրվի նրա անունը,միևնույն է, Նարեկ սարգսյանը հիշվելու է այնքան, որքան հիշվում է կործանող, փառասեր, ընչաքաղց մարդը, որը իր ամենի ինչի հիմքում դնում է ագահությունը: Պրակտիկության տեսանկյունից այդ շենքերը ևս չեն գործարկվելու, դրանք որպես մակետ գուցե նայվում են Նարեկ Սարգսյանի աշխատասենյակում, սակայն ոչ կենդանի քաղաքում: Թամանյանը անգամ մահացած շարունակում է մնալ Երևանի գլխավոր ճարտարապետը, քանի որ նա ուներ մի պարզ առավելություն: Նա սիրում էր այս քաղաքը:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031