Aravot.am-ը «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր Ալեն Սիմոնյանին խնդրեց մեկնաբանել Ֆեյսբուքի իր էջում արած գրառումը. «Որպես Հայկոյի և Մկոյի ընկեր և գործընկեր՝ պաշտոնապես հայտարարում եմ՝ նշված արտիստների հարաբերություններում ՈՉ մի հակասություն, վեճ չկա: Այս պահին կարգին ընկերները նախապատրաստվում են նոր պրոյեկտի, որը շուտով կներկայացվի հանրության դատին»: Մինչդեռ նրանց հակասությունների եւ միասին այլեւս հանդես չգալու վերաբերյալ տարածված լուրերն այժմ հաստատվել են:
«Երբ ես հերքել եմ, նման բան չի եղել: Իսկ որպես ընկեր, կարծում եմ, որ ինչ-որ ժամանակ անց մենք նորից կտեսնենք նրանց համագործակցությունը: Ավելի մանրամասն չեմ կարող ասել, որովհետեւ դա իրենց մեկնաբանելու բանն է: Ես որպես ընկեր ուղղակի կմնամ իրենց կողքին»,-ասաց Ալեն Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ Հայկ Մարությանը վերջին շրջանում միշտ մաս է կազմել քաղաքացիական ակցիաների ու համարձակ գրառումներ է կատարել Ֆեյսբուքի իր էջում, ու կարծիք կա, թե նրան հենց դրա համար են «մեկուսացրել»:
Ինչ վերաբերում է Մկոյին, նա վերջին օրերին չի պատասխանում հեռախոսազանգերին, անպատասխան է թողել նաեւ Ֆեյսբուքում իրեն գրած մեր նամակը՝ մեկնաբանություն ստանալու վերաբերյալ:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ