Լրահոս
Օրվա լրահոսը

Կենսաթոշակի վճարումը կարգավորվել է

Օգոստոս 29,2013 14:48

Հիմք ընդունելով «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը և «Իրավական ակտերի մասին» օրենքի պահանջները` կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան գործող օրենսդրությունը համապատասխանեցնել առկա իրողություններին` ապահովելով այն կենսաթոշակառուների իրավունքների իրականացումը, ովքեր կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են դիմել մինչև տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրը (եթե կենսաթոշակառուի տվյալներում անճշտություն չկա):

Վարչապետը հարցը ներկայացնող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարել է մամուլի միջոցով կենսաթոշակառուներին տեղեկացնել, թե ինչ աշխատանք է կատարվել վերջին ամիսներին, որպեսզի թոշակի ուշացում այլևս չլինի:

Գործադիրը նոր խմբագրությամբ է շարադրել ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների, ՀՀ ԿԱ ոստիկանության կողմից ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկությունները ՀՀ ԿԱ ՊԵԿ ներկայացնելու կարգը, որով նախատեսվում է այդ տեղեկությունները փոխանակել առցանց, ինչն էապես կհեշտացնի դրանց ստացումը և ավտոմատ մշակումը: Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ ՀՀ կառավարության կայքում ևս ստեղծվել է հարկերն էլեկտրոնային եղանակով վճարելու հնարավորություն և հարկ վճարողներին կոչ արել օգտվել այդ բացառիկ հնարավորությունից:

     ՀՀ կառավարությունը հաստատել է հողօգտագործողներին 2013 թ. աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը, որի իրականացման համար հատկացրել է մոտ 49 մլն դրամ:

ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված 2013 թ. ծրագիրը հաստատելու ավելի վաղ ընդունած որոշման մեջ: ՀՀ պետբյուջեից հատկացվող ֆինանսական միջոցների օգտագործումն ու ծրագրային ցուցանիշների կատարումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է դրամաշնորհների հատկացման պայմանագրեր կնքել կառավարության հիմնադրած տնտեսվարող սուբյեկտների հետ: Որոշմամբ ձեռնարկվել են ծրագրային միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև հատկացված ֆինանսական միջոցների օգտագործման ուղղությունները հստակեցնելու քայլեր:

Միջազգային կապիտալի շուկայում արտարժութային պարտատոմսերի թողարկման գործընթացը կազմակերպելու նպատակով ՀՀ կառավարությունը հավանություն է տվել մի շարք փաստաթղթերի, պայմանագրերի, նամակների, որոնց նախագծերը քննարկվել են ՀՀ միջազգային իրավախորհրդատուի և գլխավոր տեղաբաշխողների խմբի հետ: Դրանք ՀՀ կողմից ստորագրելու նպատակով համապատասխան լիազորություն է տրվել ՀՀ ֆինանսների նախարարին: Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է մինչև ընթացիկ տարվա ավարտը:

Իր նիստում կառավարությունը փոփոխել և լրացրել է ՀՀ օդանավակայաններում օդանավերի և օբյեկտների պահպանության` նախկին որոշումներից մեկով հաստատած կարգը, որով հստակեցվում է տեսահսկման սարքավորումների կիրառման ընթացքը և հնարավորություն ընձեռվում ավելի հուսալի դարձնել օդանավերի և օբյեկտների պահպանությունը:

«Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն կառավարությունը սահմանել է, որ այլընտրանքային զինվորական ծառայության զորակոչված ծառայողների թվաքանակը ՀՀ ՊՆ յուրաքանչյուր զորամասում չի կարող գերազանցել տվյալ զորամասի զինծառայողների ընդհանուր թվաքանակի երեք տոկոսը:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031