Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկական բիզնես լեդիի հաջողությունը հենց իր ամուսնուց է կախված». «Բիզնես լեդիների» մասին

Օգոստոս 29,2013 14:44

Տղամարդկանցից հաճախ կարելի է լսել, որ կանանց չի կարելի լայնամասշտաբ գործեր վստահել կամ շատ դժվար է կին ղեկավարի հետ լեզու գտնել: Այս կարծիքին հակառակ, օրեցօր հայ կանայք հաջողությունների են հասնում տարբեր բնագավառներում:Այս անգամ «Առավոտ երիտասարդական»-ը որոշեց զրուցել հայ բիզնես լեդիների հետ, ովքեր տարիներ շարունակ իրենց կյանքն են նվիրել սեփական բիզնեսը զարգացնելու համար:
45-ամյա տիկին Արաքսյան, ով արդեն 20 տարուց ավելի է, ինչ զբաղվում է զգեստեների մոդելավորմամբ, ասում է, որ իր հաջողության գաղտնիքը հենց կին լինելու մեջ է:
«Կարծում եմ՝ ամենահաջողակները բիզնեսում հենց կանայք են,- ասում է դիզայները,- տարիներ շարունակ իմ առջև նպատակ եմ դրել հասնել առավելագույնին այս ոլորտում և կարելի է ասել՝ արդեն ամուր հիմքերի վրա եմ: Բիզնեսում կարևորը նպատակաասլացությունն ու ամուր կամքն է, ինչը հենց կանանց մոտ է լավ զարգացած, ըստ իս, իմ հաջողության գաղտնիքը հենց կին լինելու մեջ է»:
Շատերը կարծում են, որ կինը խոհանոցի համար է, իսկ խոհանոցը կնոջ, սակայն այս կարծիքի հետ տիկին Արաքսյան այդքան էլ համամիտ չէ:
«Հասկանում եմ՝ մեր տղամարդիկ սովոր են կանանց տեսնել միայն խոհանոցում գոգնոցը հագին, բայց մի գաղտնիք բացեմ շատ ընկերներ ունեմ, ովքեր նույնպես զբաղվում են բիզնեսով և հիանալի խոհարարներ և հրաշալի տնային տնտեսուհիներ են, կարևորը ամենը համատեղելն է, եթե ամեն ինչ սիրով ես անում, ապա դրանից ո՛չ տուժում է աշխատանքդ, ո՛չ երեխաներիդ դաստիարակությունը, և ոչ էլ ամուսնուդ ստամուքսը»,- ասում է նա:
«Ասում են, որ յուրաքանչյուր հաջողակ տղամարդու կողքին ուժեղ կին է կանգնած, իմ և ամուսնուս դեպքում երկուսն էլ միաժամանակ է»,- ասում է 42-ամյա Անահիտ Ավդալյանը, ով մասնագիտությամբ հաշվապահ է, բայց իրենց կայացած է համարում իր փոքրիկ բրենդային խանութի գործերում:
«Ամուսինս ևս զբաղվում է բիզնեսով և պակերացրեք, որ մենք միմյանց լրացնում ենք՝ թե՛ տանը, և թե՛ աշխատանքի մեջ,- ասում է «բիզնես լեդի» Անահիտ Ավդալյանը,-
շատ է լինում, որ օգնենք միմյանց, լինում են դեպքեր, երբ հենց ես եմ իրեն գումար առաջարկում իր բիզնեսը զարգացնելու համար, պատկերացրեք, դա այնքան հաճելի է: Երբ հոգնած եմ լինում, ամուսնուս խնդրում եմ ինձ փոխարինի տնային գործերում, պետք է ասեմ, որ նա հիանալի է պատրաստում խոհանոցում, շատ կցանկանայի, որ այս խոսքերը նա էլ կարդար և հասկանար, թե որքան կարևոր է նրա դերը իմ կյանքում: Իսկական բիզնես լեդիի հաջողությունը, կարծում եմ, հենց իր ամուսնուց է կախված, լավ և իսկական ամուսնուց, ով երբեք սահմանափակումներ չի դնի քո առաջ, այլ կփորձի միշտ օգտակար լինել »:

Ի դեպ, ՀՀ օրենսդրության մեջ տղամարդկանց և կանանց միջև տարբերություն չկա՝ ի տարբերություն, օրինակ, Կենտրոնական Ասիայի երկրների: Օրենսդրությամբ բիզնես ոլորտում տղամարդու և կնոջ բոլոր իրավունքները հավասար են ՀՀ-ում: Նաև կառավարությունն է աջակցում՝ 2010 թ-ին ընդունվեց գենդերային քաղաքականության մասին հայեցակարգը, մշակվեցին քաղաքականությունը, գործողությունների ծրագիրը, պետությունն ինքը որոշեց կառավարման ոլորտներում կանանց թիվն ավելացնել:

Օվսաննա Սիմոնյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031