Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի խոսքերով, չի բացառվում, որ կոնկրետ դեպքերում ոստիկանները գերազանցած լինեն իրենց լիազորությունները, բայց դրանք առանձին ուսումնասիրության արդյունք պետք է լինեն:
«Կարող են լինել այն դրվագները, որոնց մասին լրատվամիջոցները գրում են` սեռական բնույթի հայհոյանքներ եւ այլն, ոչ ոք չի կարող բացառել: Ցավալի կլինի, ես շատ կափսոսամ, եթե մեր ոստիկանությունում դեռեւս նման մարդիկ կան, նման մարդիկ որեւէ տեղ գործ չունեն: Ինքը կարող է իրեն որպես մարդ նման բան թույլ տալ փողոցում, բայց ինքը ոստիկանի ուսադիրներ չպետք է կրի: Դա նշանակում է, որ այդ մարդը հավասարակշռության, իրեն պահելու առումով խնդիրներ ունի»,- այսօր կառավարության նիստից հետո ասաց պարոն Թովմասյանը` անդրադառնալով վերջին օրերին ոստիկանական գործողություններին:
Նա միաժամանակ դրական տեղաշարժ է նկատել այդ համակարգում եւ կարծում է. «Ոստիկանությունում տեղի ունեցող փոփոխությունները ես դրական եմ գնահատում, իսկ այդպիսի իրավիճակներ, ցավոք սրտի, դեռ կան: Մի կողմից քաղաքացիական հասարակությունը փորձում է դիրքավորվել, մյուս դեպքում պետք է հասկանանք` մինչեւ որ աստիճանն է այդ ամբողջը թույլատրելի»:
Հարցին` ինչու ոստիկանությունը չգտավ ու չպատժեց ակտիվիստների վրա հարձակումներ գործած անձանց, պարոն Թովմասյանը չկարողացավ պատասխանել. «Չեմ կարող ասել, որովհետեւ ես ոստիկանության աշխատակից չեմ… ոստիկանությունը այդ հարցերի պատասխանը կտա: Ոնց որ թե հարցեր չեն մնացել, որոնց պատասխանը չեն տվել»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Մանրամասները տեսանյութում