Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ավարտին են մոտենում փողոցների ճաքալցման աշխատանքները

Օգոստոս 29,2013 14:25

Մայրաքաղաքում փողոցների ճաքալցման աշխատանքները, թերևս, Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2013 թվականի ծրագրում եզակիներից էին, որ ասֆալտի անհրաժեշտ ջերմության ապահովման և տեխնոլոգիական այլ չափանիշներով պայմանավորված, մեկնարկեցին ամռանը:

Այս ուղղությամբ ծրագիրը բաժանված է մասնագիտացված 4 ընկերությունների միջև, որոնցից յուրաքանչյուրը ճաքալցնելու է 88300 գծամետր տարածք` համապատասխանաբար մայրաքաղաքի 3-ական վարչական շրջաններում:

Այժմ արդեն ճաքալցման 2013 թվականի հիմնական ծրագիրն ավարտական փուլում է, սակայն, ամենայն հավանականությամբ, նախատեսված ծավալը զգալիորեն կգերակատարվի:

Հատկանշական է, որ ճաքալցում իրականացնող 4 ընկերություններից երկուսը հումքը ներկրում են Եվրոպայից: Հետագայում, ըստ օգտակար գործողության գործակցի, պարզ կդառնա, թե որ հումքն է ավելի մեծ արդյունավետություն ապահովում:

Երթևեկությամբ ծանրաբեռնված փողոցներում էլ կպչողականության ապահովման նպատակով աշխատանքներն ընթանում են նաև գիշերային ժամերին:

Ճաքալցման ծրագիրը մայրաքաղաքում կշարունակվի այնքան ժամանակ, որքան թույլ տան եղանակային պայմանները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031