Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նա արագացված դատաքննություն է պահանջել

Օգոստոս 29,2013 14:01

11 հոգու պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ մեղադրվող վանաձորցին ընդունել է մեղքը

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվում է 11 հոգու պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ մեղադրվող վանաձորցի Ն.Ծ.-ի դատաքննությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2009 թվականից որպես մենեջեր աշխատելով Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գործող «Կարեն Հակոբյան» ՍՊ ընկերությանը պատկանող «Մալիբու» շոգեբաղնիք-հյուրանոցային համալիրում, մինչեւ 2013 թվականի մայիսի 17-ը նպաստել է Վ.Գ.-ի, Մ.Ք.-ի, Ն. Ռ.-ի, Հ.Կ.-ի, Ռ. Է.-ի, Վ. Բ.-ի, Մ.Դ.-ի, Ա. Վ.-ի, Ռ.Ա.-ի, Ն.Մ.-ի եւ Ա.Գ.-ի պոռնկությամբ զբաղվելուն։ Ն.Ծ.-ն նախկինում դատված չէ, այժմ «Աբովյան» ՔԿՀ-ի կալանավոր է: Նա ընդունել է մեղքը, արագացված դատաքննություն պահանջել: «Պաշտպանյալս մեղքը ընդունել է, միջնորդել է արագացված դատաքննություն կիրառել: Իրավական խնդիր չենք տեսնում: Իմ պաշտպանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է 3-6 տարի ժամանակով ազատազրկում, ծանր հանցագործություն է: Բայց ես www.datalex.am կայքից հանել եմ 10 գործ, այս տարվա ընթացքում միայն, որ այդ նույն հոդվածով ամբաստանյալների նկատմամբ կիրառվել է Քրօր-ի 70-րդ հոդվածի դրույթները, եւ պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Դրանք այնպիսի գործեր են, որ վերաբերել են խմբի, անչափահասների օգտագործման, տղամարդկանց, ավելի քիչ մեղմացնող հանգամանքների առկայության պայմաններում կիրառվել է 70-րդ հոդվածի դրույթները»,-ասում է Ն.Ծ.-ի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Հակոբյանը:
Փաստաբանը նկատում է, որ իր պաշտպանյալի դեպքում բազմաթիվ մեղմացնող հանգամանքներ են առկա, ինչը դատարանը չի կարող անտեսել:
«Այս դեպքում կին է, մեղքն ընդունել է, նախկինում դատապարտված չէ, դրական է բնութագրվում, աջակցել է քննությանը, հանցագործության բացահայտմանը, խնամքին երկու երեխաներ ունի, որոնցից մեկն անչափահաս է, ինքը ամուսնալուծված է, ընտանիքի միակ կերակրողն է, եւ ներկայումս քաղաքացիական հայցադիմում կա դատարան ներկայացված՝ ալիմենտի պահանջով, սակայն պատասխանողի բնակության վայրը հայտնի չլինելու հիմքով կասեցված է, այսինքն՝ նույնիսկ երեխայի ապրուստի միջոցը ինքը չի կարողանում նախկին ամուսնուց ստանալ»,- տեղեկացնում է փաստաբան Ռուբեն Հակոբյանը՝ հույս հայտնելով, որ դատարանը այս եւ վերոնշյալ հանգամանքներին ուշադրություն կդարձնի եւ արդեն իսկ մեղքն ընդունածին գոնե պայմանականորեն կազատի պատժի կրումից:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031