Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Այո» կամ «ոչ»

Օգոստոս 29,2013 13:58

Տուժողի նամակը՝ Հայաստանի իրավաբաններին, փաստաբաններին, համալսարանի իրավաբանականի դասախոսներին

Հարգելի պարոնայք։

Որպես հանրապետության իրավական համակարգը կարգավորող, հսկող եւ իրագործող մասնագետներ, դիմում եւ խնդում եմ Ձեզ՝ մեկ բառով «այո» կամ «ոչ» պատասխան ստանալու ակնկալիքով:

1. Արդյոք քրեական գործով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված հանգամանքը, գործարքների կեղծ լինելու վերաբերյալ, կարո՞ղ է հիմք հանդիսանալ նույն առարկայի վերաբերյալ քաղաքացիական գործերով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը բեկանելու համար՝ նոր երեւան եկած հանգամանքի հիմքով։

2. Արդյոք հնարավո՞ր է քրեական գործով կայացված դատավճիռը, նույն գործով, նմանատիպ փաստական հանգամանքերով տուժողներից մեկի քաղաքացիական գործի համար համարվի որպես նոր երեւան եկած հանգամանք եւ հանդիսանա գործի բեկանման հիմք, իսկ նույն գործով մյուս տուժողի համար քաղաքացիական գործը բեկանելու համար չհամարվի որպես նոր երեւան եկած հանգամանք։

«Այո» պատասխանի դեպքում հասկանալի է, որ համապատասխան վերաբերմունք պետք է ցուցաբերեն վերադաս քաղաքացիական դատարանները, իսկ «ոչ» պատասխանի դեպքում՝ կարծում եմ, պետք է 7 տարի տեւած եւ 2 տարի առաջ օրինական ուժի մեջ մտած դատավճիռը բեկանվի եւ 9 տարի ազատազրկման դատապարտված խարդախին պետք է արդարացնել եւ անհապաղ ազատ արձակել։

Ձեր պատասխանը կլինի «լակմուսի թուղթ» մեր արդարադատության մասին  եւ հնարավոր է՝ կսթափեցնի իրավաբանական աճպարարություններ կատարողներին։

ԺՈՐԱ  ԷԼԲԱԿՅԱՆ

Թիվ ԵՔՐԴ-0059/01/08 քրեական զործով տուժող

եւ 11 տարի արդարություն փնտրող

ՀՀ քաղաքացի

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031