Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թուրքագետի խոսքով` եթե հակաասադական ուժերը գան իշխանության` հնարավոր է Սիրիան մասնատվի

Օգոստոս 29,2013 13:16

Ի՞նչ կլինի, եթե Սիրիայում հաղթեն ապստամբները, այս հարցը, ըստ թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի, շատ կարեւոր է: Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում խոսելով այս թեմայի շուրջ՝ Սաֆրաստյանը նշեց. «Չեմ կարծում, որ ԱՄՆ-ն պատրաստ է ուժեր ներդնել Սիրիան իր հսկողության տակ պահելու համար: Եթե հաղթեն ապստամբ ուժերը, ապա նրանք էլ կգան իշխանության ու Սիրիան վտանգ կներկայացնի արեւմուտքի երկրների համար»:  

Սաֆրաստյանի խոսքով` իրադրությունը Սիրիայում սկզբունքորեն փոխվել է, եւ ով էլ որ իշխի Սիրիայում` կիշխի մերձավոր արեւելքում. «Եթե հակաասադական ուժերը գան իշխանության` հնարավոր է Սիրիան մասնատվի»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031