Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուբեն Սաֆրաստյան. «Քիմիական զենք կիրառողը պետք է պատժվի»

Օգոստոս 29,2013 13:06

Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն անդրադարձավ Սիրիային:

«Քիմիական զենքի կիրառումը՝ ում կողմից էլ որ լինի,  ծանրագույն հանցագործություն է ու դրա կիրառողը պետք է պատժվի: Երբ հաստատվի, թե ով է կիրառել այն՝ այդ պատիժը պետք է լինի միջազգային իրավունքի շրջանակներում: Եվ այս առումով պատասխան գործողությունները, ռազմական ուժ կիրառելով` միջազգային իրավունքից դուրս է»,- ասաց Սաֆրաստյանը՝ նշելով, թե հայ համայնքի հարցը, որը ենթարկվում է հարձակումների` մեզ համար շատ կարեւոր է:

Սաֆրաստյանը գտնում է` եթե ԱՄՆ-ն ցանկանա, կարող է հարվածել Սիրիային, բայց դրանով կվնասի նաեւ իրեն, բացի այդ` իրենց դեմ կհանեն արաբական, իսլամական աշխարհը:

Նա նաեւ նշեց, որ այսօր ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունները բավականին սրված են եւ դա ազդում է ԱՄՆ-ի նախագահի վրա. «Նախընտրելի է դիվանագիտական ճանապարհով սուր ճգնաժամը լուծել, կա պարզ ճշմարտություն` Ռուսաստանը Խորհրդային միություն չէ, եւ նա իր զինված ուժերով, նավատորմով իրականում ոչինչ չէի կարող անել, բացի իրավիճակը սրելուց»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031