Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը նախաձեռնում է աղմկահարույց «Գենդերի մասին» օրենքում փոփոխություններ

Օգոստոս 29,2013 13:02

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց օրենսդրական նախաձեռնություն ներկայացնել ԱԺ՝ փոփոխություններ կատարելու «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքում: Օրենքի նախագծի առաջին հոդվածում որոշվեց հանել վիճահարույց դրույթը, որի ով սահմանվում էր՝ գենդերը ձեռքբերովի սոցիալական վարք է:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նաեւ հաշվի առնելով այս օրենքի շուրջ բոլոր մտահոգություններն ու տարբեր մեկնաբանությունները՝ առաջարկեց օրենքում ուժը կորցրած ճանաչել գենդերային հարաբերություններ բառերը, ու փոխարինել կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքները եւ հավասար հնարավորությունները բառերով:

Նա նաեւ ասաց, որ «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքը միջազգային փաստաթղթի հիման վրա է ընդունվել:

Կառավարությունն այսօր նաեւ մերժեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի՝ «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հա­վա­սար հնարավորությունների ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Նախարարի խոսքերով, կառավարության օրինագծով ամբողջական լուծում է տրվում խնդրին եւ կարիք չկա այլ օրինագիծ քննարկելու:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031