Լրահոս
Օրվա լրահոսը

Լիճքի բնակիչների կյանքը վտանգված է

Օգոստոս 29,2013 12:58

ՀՀ Սյունիքի մարզի 201 բնակիչ ունեցող Լիճք գյուղի բնակիչների կյանքը վտանգված է: Պատճառն այն է, որ բնակիչների ջրամատակարարման եւ ոռոգման ջրի խողովակաշարի մի մասը պատրաստված է ասբեստ տեսակի նյութից, ինչը սպառնում է համայնքի բնակչության առողջությանը, ինչպես նաեւ շրջակա միջավայրին:

Հարկ է նկատել, որ այս խողովակների օգտագործումն արգելված է Եվրոպայում, ԱՄՆ-ում։ Ընդ որում, Բազելի կոնվենցիայի համաձայն, որը, ի դեպ, 1999թ. վավերացվել է նաեւ ՀՀ-ի կողմից, ասբեստը համարվում է թունավոր թափոն եւ կարող է ուռուցքային հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ։ Ասբեստը խթանում է հիվանդություններ, որոնցից են ասբետոզը, թոքերի քաղցկեղը եւ այլն։

Այս խնդիրը մտահոգության առարկա էր դարձել դեռեւս 2012 թվականին, երբ համայնքի ղեկավար Հովհաննես Միրզոյանն ահազանգել էր համապատասխան պետական կառույցներին։

Գյուղապետ Միրզոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ուռուցքային հիվանդություններից գյուղում օրեցօր շատանում են մահվան դեպքերը։ «Մի ժամանակաշրջան գյուղում ավելացավ քաղցկեղից մահացողների թիվը։ Մեզ մոտ մի փոքր գերակշռում է թիվը։ Եվ համագյուղացիների հետ միասին ենթադրում ենք, որ դա խողովակներից է, որ մարդիկ դրա պատճառով էին քաղցկեղով հիվանդանում եւ մահանում։ Խորհրդային Միության տարիներին ոչ ոք չի պատկերացրել, որ այս տեսակի նյութից պատրաստված խողովակները վտանգավոր են մարդկանց առողջության համար։ Մենք հայտնաբերեցինք դա ու ահազանգեցինք։ Ավելին, այդ խողովակները վթարային վիճակում են գտնվում»,- խնդիրը ներկայացրեց Լիճքի գյուղապետը։

Հովհաննես Միրզոյանը պատահաբար է իմացել, որ ասբեստից պատրաստված խողովակներից հոսող ջուրը վտանգավոր է։ «Ես արտասահմանցիներին ծրագրեր էի ներկայացնում ջրագիծ քաշելու վերաբերյալ, եւ իրենք իրենց հերթին ինձանից հետաքրքրվեցին, թե այս պահին ինչ տեսակի նյութից են պատրաստված ջրի խողովակները, ու անմիջապես հայտարարեցին, որ դա վտանգավոր թափոն է համարվում»,- նշեց Միրզոյանը։

Բացի այդ, նրանից տեղեկացանք, որ այս ջրից օգտվում են ոչ միայն Լիճքի բնակիչները, այլեւ հարեւանությամբ գտնվող զորամասը

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031