Լրահոս
Օրվա լրահոսը

Պետության ղեկավարը պաշտոնապես հայտարարում է, որ պաշտոնյաները միայն 5 տարի հետո կարող են աշխատավարձով ապրել

Օգոստոս 29,2013 12:49

Երեկ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե «Մենք 2018թ. պետք է գանք հասնենք աշխատավարձի մի մակարդակի, որը պետական ծառայողին հնարավորություն է տայիս իր աշխատավարձով ապահովելու իր ընտանիքի նվազագույն կարիքները»։

«ՉԻ» – Սա անեկդոտ չէ, Սերժ Սարգսյանն իսկապես հենց այդպես էլ ասել է։ Այսինքն՝ պետության ղեկավարը պաշտոնապես հայտարարում է, որ պետական պաշտոնյաները միայն հինգ տարի հետո կարող են աշխատավարձով ապրել։ Ընդ որում՝ ոչ թե նորմալ ապրել, այլ ընդամենը «նվազագույն կարիքները հոգալ»։

Հետաքրքիր է, իսկ մինչեւ 2018 թվականը պետական պաշտոնյաներն ինչո՞վ պիտի ապրեն՝ ըստ Սերժ Սարգսյանի։ Աշխատանքային օրվա ավարտից հետո պիտի մուրացկանությամբ զբաղվեն։ Հասկանալի է, չէ՞, որ եթե մարդը պետական պաշտոնյա է ու չի կարողանում աշխատավարձով նույնիսկ իր ընտանիքի նվազագույն կարիքները հոգալ, պիտի գողանա, կաշառք վերցնի եւ այլն։ Հիմա փաստորեն Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ մինչեւ 2018 թվականը այդ ամենը շարունակվելու է։ Բա, իհարկե, շարունակվելու է. իր նախագահության ժամկետը հենց 2018-ին է ավարտվելու։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031