Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Իգիթյան. «Հատո՞ւկ են պարզունակ ներկայացնում խոր եւ համապարփակ ազատ գոտու ստեղծումը»

Օգոստոս 29,2013 12:32

Հատված ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, նորաստեղծ ՀՀՇ նախաձեռնության անդամ Հովհաննես Իգիթյանի հետ հարցազրույցից:

Դուք ժամանակին զբաղվել եք հայկական արտադրանքի արտահանմամբ դեպի եվրոպական շուկա, ի՞նչ կպատասխանեք այն կարծիքներին, թե ՀՀ արտադրանքը, որքան էլ ուզում է լավը լինի, այնուամենայնիվ, չի կարող

եվրոպական շուկայում մրցունակ լինել։ Օրինակներ են բերվում, որ հայկական գինին ֆրանսիական շուկայում չի վաճառվի, մրցունակ չի դառնա և այլն։

– Մարդիկ, չեմ հասկանում, հատո՞ւկ են պարզունակ ներկայացնում խոր եւ համապարփակ ազատ գոտու ստեղծումը, թե՞ իսկապես չեն հասկանում։ Խոսքը գինու կամ այլ հայկական արտադրանքի մասին չէ։ Խոսքը նրա մասին է, որ Հայաստանում ինչ էլ արտադրվի, կունենա եվրոպական շուկա մտնելու նույն իրավունքը՝ ինչը ունի Իտալիայում կամ Ֆրանսիայում արտադրվող ապրանքը։

Մենք խոսում ենք մոլիբդենի, «Ջերմուկի», մուրաբայի կամ գինու մասին։ Բայց խոսքը համակարգիչների, մեքենաների և նման այլ արտադրանքի մասին է, որը, մտնելով եվրոպական սուպերմարկետ, տեսնում ենք։

Այլ հարց է՝ արդյոք մենք կարող ենք նման պայմաններ ստեղծել, որ մեր արտադրանքով մրցակցենք եվրոպական նման արտադրանքի հետ։ Առնվազն աշխատուժի էժանությամբ, կարող եմ ասել՝ կարող ենք։ Պարզ լեզվով ասած՝ փաստաթղթի ողջ էությունը ապրանքի համար վիզա տրամադրելն է Շենգեն գոտում։ Եթե մեր գինին չվաճառվի, ուրեմն այն չի համապատասխանում եվրոպական չափանիշներին, տանը նստել խմելու համար է… Ինչո՞ւ մենք պետք է խմենք եվրոպական չափանիշներին չհամապատասխանող գինին, ուտենք անորակ սնունդ, որը չի համապատասխանում ստանդարտներին։ Տնտեսական հնարավոր թռիչքը այստեղ է թաքնված՝ ունենալ հնարավորություն արտադրել այն, ինչ արտադրում են եվրոպական ցանկացած երկրում։ Այո, ես ժամանակին զբաղվել եմ արտահանմամբ և կարող եմ ասել, որ Հայաստանին ասոցացման համաձայնագրի ստորագրումը միայն օգուտ է։

Ձեզ համար կասկածելի չէ՞, որ գաղտնի է պահվում համաձայնագրի բովանդակությունը։

– Ես եվրոպացի կոլեգաների հետ բազմիցս Ասոցացման համաձայնագրի շուրջ զրույցների ժամանակ գաղտնիություն չեմ զգացել։ Չեմ կարծում, թե նրանք այդ գաղտնիության անհրաժեշտությունն ունեն։ Շատերը կարծում են, թե մինչև ստորագրելը համաձայնագրի պայմանների հրապարակումը կարող է անհավասարություն ստեղծել, շատերն էլ ասում են, թե գաղտնիությունը ստարտային ավելի լավ պայմանների քննարկման հնարավորություն կտա… չգիտեմ, իսկապես սա բարդ հարց է։

Եվրամիությունում Մաքսային համատեղ օրենսգրքի քննարկումը եւս աշխատանքային գաղտնիքի սկզբունքով էր վարվում՝ չէր լուսաբանվում, բայց հետագայում որպես նախագիծ հրապարակեցին այն։

Մեր պառլամենտում էլ երբ նախագիծ է քննարկվում, հասարակությանը բովանդակությունը առաջին ընթերցումից է հասանելի դառնում։ Չգիտեմ՝ ոչ արդարացնել, ոչ մեղադրել եմ ցանկանում բանակցությունները վարողներին, բայց ինքս որևէ խնդիր այստեղ չեմ տեսնում:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031