Սերժ եւ Տիգրան Սարգսյանների պաշտոնավարման հինգուկես տարիների ընթացքում Հայաստանից հեռացել է 327 հազար մարդ, որից 123 հազարը՝ միայն այս տարվա առաջին վեց ամիսներին։ Այսինքն՝ ՀՀ այդ քաղաքացիներն իրենց համար իրականացրել են հենց այդպիսի իշխանափոխություն՝ արտագաղթելով այլ երկրներ եւ փոխելով այն իշխանությունը, որին ծառայում են։
Խնդիրն այն է, սակայն, որ դա էլ ունի իր չափն ու սահմանը։ Հայաստանում մնացած ամենահարմարվող զանգվածն անգամ այսօր արդեն հասցվել է այնպիսի ծայրահեղ թշվառության, որ նույնիսկ արտագաղթելու համար անհրաժեշտ գումար չունի, ուստի վաղ թե ուշ գալու եւ կանգնելու է Ազատության հրապարակում՝ պահանջելու այս իշխանությունների հրաժարականը։
Ու թեեւ Սերժ եւ Տիգրան Սարգսյաններն ամեն ինչ արել են՝ կանխելու համար անցանկալի հետեւանքները՝ պառակտել են ընդդիմադիր քաղաքական ուժերին, վարկաբեկել բոլոր հեռանկարային քաղաքական առաջնորդներին՝ այդպիսով բողոքավոր ժողովրդին թողնելով անտեր, միեւնույն Է, նրանց գործունեության արդյունքում երկիրն այնպիսի տեմպերով է գահավիժում աղքատության անդունդը, եւ սոցիալական բունտը կարող է պայթել այնքան անսպասելի ու հզոր ձեւով, որ իշխանությանն այլեւս որեւէ ներքաղաքական խարդավանք չի փրկի։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում