Լրահոս
Օրվա լրահոսը

Քրգործ հարուցվել է ոչ թե Շիրակի մարզի դատախազի դեմ, այլ` խուլիգանության և իշխանազանցության փաստի առթիվ

Օգոստոս 29,2013 11:57

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանի դեմ:

Aravot.am-ը Շիրակի մարզի դատախազից պարզաբանում խնդրեց այս թեմայով, ինչին ի պատասխան պարոն Շահբազյանը տեղեկացրեց, որ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ` խուլիգանության և իշխանազանցության փաստի առթիվ, հանգամանքները պարզվում են, որևէ մեկին որևէ մեղադրանք դեռ առաջադրված չէ, քանի որ քննչական գործողություններ են կատարվում դեպքի, ինչպես նաև Գոհար Հովհաննիսյանի մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները պարզելու և բոլորի արարքներին իրավական գնահատական տալու համար:

«Տարբեր ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումները, որ Շիրակի մարզի դատախազին առաջադրված է մեղադրանք, ես գտնում են, որ անհիմն են և վարկաբեկիչ: Նախքան այդ կնոջ ոստիկանությունում հայտարարություն ներկայացնելը՝ ես զեկուցագիր էի ուղարկել գլխավոր դատախազին նույն օրը»,- հիշեցրեց Կարեն Շահբազյանը:

Դատախազը նաև տեղեկացրեց, որ Գոհար Հովհաննիսյանը 1995 թվականին դատապարտվել է 3 տարի ազատազրկման, եղել է կալանավորված`սուտ մատնության հոդվածով, սակայն համաներմամբ ազատ է արձակվել պատժի կրումից:

Հիշեցնենք,  Գոհար Հովհաննիսյանը բողոքում էր, որ իրեն Շիրակի մարզի դատախազի կաբինետից հրելով, քաշքշելով դուրս են արել, երբ գնացել է հետաքրքրվելու Բելինսկի 21 հասցեում գտնվող իր տնակում ոստիկանների կողմից կատարված գողության գործի ընթացքի մասին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031