Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշան Պետրոսյանը՝ «ոստիկանական» համբույրի մասին. «Շատ նուրբ բան էր»

Օգոստոս 29,2013 11:54

Այսօր «Նոյյան տապանում» կյանքը գունավոր տեսնելու կոչ անող ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է պատկերացնում կյանքը գունավոր տեսնելը Հայաստանում, երբ ոստիկանության որոշ ներկայացուցիչներ` ՀՀ  քաղաքացիների եւ ակտիվիստների նկատմամբ հաճախ անպատկառ վարք են ցուցաբերում: «Համբո՞ւյրը նկատի ունեք… շատ սիրուն ու նուրբ բան էր»,-զարմացավ ԱԺ պատգամավոր երգչուհին:

Aravot.am-ի հարցին՝ այսինքն կոչ է անում ոստիկաններին ամեն քայլափոխի համբուրե՞լ ՀՀ քաղաքացիներին, նա պատասխանեց. «Ես նման բան չասացի…համ էլ ի՞նչ գիտեք, գուցե այդ ոստիկանը նրա սիրած տղան էր»:

Կատարվածը Շուշան Պետրոսյանը որակեց իբրեւ նորմալ մարդկային վարք:

Հիշեցնենք , որ ոստիկանության սերժանտը համբուրել էր ակտիվիստ աղջկան, ինչի համար հասարակական բուռն արձագանքի արդյունքում դադարեցվել են նրա լիազորությունները:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Հույս says:

    Երևի շատ է երազել որ ոստիկանը իրեն այդպես համբուրած լիներ: Հավը երազում կուտ է տեսնում:

  2. Anna says:

    Երևի Շուշանին նրա ՛աղջիկ վախտերը՛ ամեն երիտասարդ կարող էր պարանոցից համբուրել, սակայն ինչպես ինքն է ասում ՛հայ աղջկա՛ պարագայում դա առնվազն հայհոյանքին հավասար արարք է, զզվելի: Շուշան, պետք չէ բոլորին Ձեր արշինով չափել:

    • Արմինե says:

      Եթե ամեն մարդ իր գործով զբաղվեր, Շուշանն այսօր իր անմիտ պատասխանով խայտառակ չէր լինի: Չեմ հասկանում, ինքը չի ջոկում, որ իր տեղում չէ: Աստված ձայն է տվել` երգի, ու ինքդ քեզ մի վարկաբեկի…

    • Հարութ says:

      Նա դժվար թե «աղջիկ» ժամանակ աղջիկ եղած լիներ:

  3. Maxim says:

    Կոչ եմ անում պատգամավոր Շուշանին,
    Մի պաշտպանիր դու ոստիկան՝ խուժանին,
    Թե քո կյանքում համբույրներ են պակասել,
    Որին երկար, անհամբեր ես սպասել,
    Պարանոցդ խճաքարով լվացիր,
    Արտաշեսին, ու Գալուստին մոտեցիր:
    Համախոհ են, կհասկանան քո դարդը,
    Էլ որտեղ է՝ մտահոգվող այն մարդը,
    Որ չնդունեն երազանքդ մանկության,
    Մի բարի գործ, չանեն հանուն մարդկության:
    Գոնե կյանքում կպարծենան՝, որ մի օր,
    Գիտակցաբար, թե պատահմամբ ու մոլոր,
    Ազգի համար բարի գործ են կարարել,
    Պարանոցիդ՝ մի նուրբ բան են պատճառել:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031