Այսօր «Տեսակետ» ակումբում ԱՊՀ երկրների ինստիտուտի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը խոսեց Եվրոպական ասոցացման համաձայնագի՞ր, թե՞ Եվրասիական միություն թեմայով:
Մարկարովի խոսքով, այսօր խոսքն ավելի շատ ինտեգրացման գործընթացների խորացման մասին է, սակայն գերակայության մեջ չկա Եվրամիության անդամ դառնալը: Ըստ նրա`կարելի է անել ենթադրություններ, որ ազատ առեւտրի պայմանագիրը թույլ է տալիս որոշել քաղաքականությունը անմիջապես Երեւանից, բայց սա եւս հակասություններ է առաջացնում:
«Պաշտոնական Երեւանի տեսակետի հետ կապված էլ` եւ եւ-ի պարագայում կարելի է ենթադրել, որ անվտանգային քաղաքականության շրջանակներում Բրյուսելը չի հանդիսանում օղակ, որը կարող է անվտանգության հրահանգներ հնչեցնել տարածաշրջանի համար: Չկան մեխանիզմներ, որոնք թույլ կտան Եվրոպային հանդես գալ որպես անվտանգության երաշխիքներ տվող: Մենք չենք նախատեսում դուրս գալ ՀԱՊԿ-ից: Նախաստորագրելով ասոցացման պայմանագիրը, դրա շրջանակներում կարելի է ենթադրել, որ Հայաստանը պարտավորություն կարող է վերցնել քաղաքական եւ ռազմական հարցերի շրջանակներում խորհրդակցությունների մեջ մտնել Բրյուսելի հետ»,- նշեց Մարկարովը:
Խոսելով ասոցացման պայմանագրի մասին Մարկարովն ասաց, որ տեքստի մասին ընդհանուր պատկերացում բոլորն էլ ունեն` «Ընդհանուր կառուցվածքի մասին պատկերացում ունենք, բայց փաստաթուղթը, որը ենթարկվում է քննարկման` հրապարակման ենթակա չէ»:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ