Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշան Պետրոսյան. «Գրպանումս ընդամենը 7000 դրամ էր»

Օգոստոս 29,2013 11:32

ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանն այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում խոսեց Հայաստանի և Արցախի սահմանամերձ գյուղերում իրականացրած իր գործունեությունից:

Շեշտեց, որ մինչ ԱԺ պատգամավոր դառնալը շատ դռներ փակ էին իր համար, եւ այժմ հնարավորություն ունի որոշակի ծրագրեր իրականացնել՝ օգտագործելով իր պատգամավորական լծակները: «Մարտ ամսից եմ գործունեություն ծավալում, ես որպես արվեստի մարդ հաճախ եմ լինում սահմանում: Այժմ բանակից դուրս ինձ հետաքրքիր էր, թե ինչպիսին է վիճակը, մշակույթը… Օրինակ՝ տեսա, որ Մարտակերտի մշակույթի տունը լավ վերանորոգված է, ու կարելի է ինչ-որ բաներ անել: 7-րդ անգամ «Նժդեհ» ֆիլմը նայել չէի կարող, բայց տարել էի սահմանամերձ՝ զինվորների համար: Ինչքան էլ ոմանք անլուրջ են վերաբերվում արվեստին, վերաբացեցի 5 խմբակ Մարտակերտի մշակույթի տանը»,- պատմեց երգչուհին:

Շուշան Պետրոսյանը եղել է արցախյան դպրոցներում: Ասում է՝ ազդվել է, որ տնօրեններից մեկն ասել է,թե ուզում է իրենց սաները սպարտացիներ մեծանան:

Շուշան Պետրոսյանը դիմել է «Փյունիկ» հիմնադրամին, եւ Թալիշի ու Մատաղիսի դպրոցներում բացվել են լաբորատորիաներ: Հյուրախաղերով Արցախ է մեկնել նաեւ Մալյան թատրոնը՝ չորս ներկայացումներով:

«Ժողովուրդը կարոտ է մշակույթին: Հետաքրքիր չի երիտասարդ աղջկան կամ տղային անասունին հանդից դիմավորել եւ պառկել քնելու: Պետք է վերակենդանացնել մշակույթը մարզերում»,-ասում է երգչուհին:

Նա ցանկանում է, որ սահմանամերձ շրջանի բոլոր սեփականաշնորհված հողերը ազատել հարկերից:

Խոստովանում է, որ երբ Արցախի դպրոցներում հարցուփորձ է արել, թե ինչի կարիք ունեն, այդ պահին գրպանում 7000 դրամ էր, բայց ինքը մեծ ցանկություն ուներ, որ սահմանամերձ գյուղերին աջակցելու ծրագրեր իրագործվեն:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Maxim says:

    Գովելի է, որ շուշանը բացի առաջնորդին քծնելուց, դրական գործեր էլ է կատարում: Բայց մեկ մեկ էլ
    պետք է Հայաստանի գյուղերը գնալ տեսնել թե այնտեղ ինչ է կատարվում, որից հետո կարծում եմ
    դժվար թե երգեր՝ հայրենասիրական երգեր:

  2. Փիրուզ says:

    Հանրապետական կուսակցության անդամ դառնալուց հետո Շուշան Պետրոսյանը մի խելքը գլխին բան չի ասել: Իսկական հանրապետական կուսակցության անդամ է, ինչ ասում է, ժողովրդի բերանում դառնում է անեկդոտի թեմա: Առաջին հերթին հույս ունեի, որ արժանավոր ընտանիքի զավակ լինելով, ինչ ինչ դրական փփոխություններ կմտցներ քաղաքական մթնոլորտում, սակայն ընդհակառակը, բացի հանրապետական ցինիկ ոճով եզրահանգումներից, ուրիշ ոչ մի բան չի ասում: Աղջկան պինդ գրկող ու նրա կամքից անկախ համբուրող ոստիկանին սիրատոչոր Ռոմեո է դարձնում, նույն տրամաբանությամբ բռնաբարողն էլ է սիրային խաղիկներ տալիս, դրան էլ պիտի արդարացնի ??? Վարձավճարների թանկացմանը կողմ է արտահայտվում մի երկրում, ուր բնակչության կեսից ավելին աղքատ է, շատ լավ հասկանալով, որ գումարը ՉԻ գնալու տրվող կրթության որակի բարձրացմանը: Նույն դասախոսական կազմով, որը սովետական շրջանի կոնսպեկտներով է դաս կարդում, սովետական շրջանի դասագրքերով, թե հայերեն և թե ռուսերեն, որտեղ ուսանողը պետք է անընդհատ խմբագրում կատարի՝շրջանցելով կոմունիսական ոճով շարադրված հատվածները, ինչ որակի մասին է խոսքը: Թանկացման պատճառը մեկն է՝արտագաղթի ու ցածր ծնելիության հետևանքով ուսանողների թվի տարեցտարի անկումը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Նույնը վերաբերում է տրանսպորտի ոլորտին:

  3. Spartak says:

    Հարգելի Փիրուզա, այնպես չի, որ Շուշանի ջատագովն եմ:Երգչուհի է, էլի:Նամանավանդ՝ իրենից հզոր երգչուհիների ենք տեսել ու լսել:Ասելիքս է՝ շատ եք գույները խտացնում:Մարդը շրջում է սահմանամերձ գյուղերում, շփվում է երիտասարդության հետ, ավելին՝ մտածում է սահմանամերձ գյուղերում վերացնել տալ հարկային քաղաքականությունը:Խմբակներ է բացել երեխաների համար: Լավ չի՞, չեմ հասկանում, դուք ուրախ չե՞ք:Ես լավ զգացի, Աստված տա՝ ինչ ցանկանում է իրականություն դառնա:Գոնե ես հավատում եմ ցանկություններին ու խոստումներին:Այնպես որ, եկեք սևին սև ասենք, սպիտակին՝ սպիտակ…Իսկ համբույրի մասին իր դատողություններին՝ համաձայն եմ Ձեզ հետ, շուշանավարի դատողություններ են:

  4. Գայանե says:

    Շուշան Պետրոսյանը քաղաքականություն մտնելով ավելի շատ կորցրեց, քան շահեց: Կորցրեց կամ գուցե պակասեց ժողովրդի սերը, շահեց երևի նյութապես, ավելի շատ դռներ բացվելով: Փոխվեց նրա մեջ արժեհամակարգը, որպես քաղաքական գործիչ ինքը երբեք մեծ ձեռքբերում չի ունենա, այլ հակառակ այն ստվեր գցեց Շուշան արվեստագետի վրա, անջնջելի ստվեր:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031