Երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամ-Ուիլբիֆորս Շիհեպո (Նամիբիա) մենամարտի ընթացքում, որում մրցավարները միաձայն հաղթանակը միավորներով շնորհեցին հայ բռնցքամարտիկին, մարզադահլիճում հաճախ սուլոցներ էին հնչում Արթուրի դեմ:
Մարտից հետո Աբրահամը խոսել է դրա պատճառների մասին: «Պատճառն այն է, որ բոլորը ցանկանում էին նոկաուտով հաղթանակ տեսնել: Սակայն ամեն մրցակցի չէ, որ հնարավոր է նոկաուտ անել: Շիհեպոն նվեր չէր եւ նրա նկատմամբ առավելություն ձեռք բերելը հեշտ չէր: Երբ ես հաղթում եմ միավորներով, այլ ոչ թե նոկաուտով, դա երկրպագուներիս շրջանում դժգոհություն է առաջացնում», – ասել է Արթուր Աբրահամը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ