«Հայէկոևոմբանկի» Արտաշատի մասնաճյուղի գլխին սեւ ամպեր են կուտակվել եւ ոչ մի կերպ չեն ցրվում։ Մասնաճյուղը կարող է կորցնել Աթարբեկյան 135/2 հասցեում գտնվող տարածքը, որը վարձակալում է 1993 թվականից։
Ըստ շրջանառվող լուրերի, այն «լավության կարգով» խոստացել են վաճառել այլ անձանց, իսկ խոստացողն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է, որը, սակայն, հերքում է տեղեկությունը։ Համեևայնդեպս փաստ է, որ գործարքի հետեւում Արտաշատում մեծ ազդեցություն վայելող անձնավորությունն է, որն այնքան հզոր է, որ կարողանում է ներազդել նաեւ պետական կառույցների՝ Պետգույքի կառավարման վարչության եւ Ազգային վիճակագրական ծառայության վրա։ Վերջիններս ամեն հնարք բանեցնում են հայտնի գործարարներ Սուքիասյաններին պատկանող «Հայէկոնոմբանկից» տարածքը խլելու համար։
Այդպես, օրինակ, Պետգույքի կառավարման վարչությունը բանկին վերջնագիր է ներկայացրել՝ կամ վաղաժամկետ լուծման վերաբերյալ կետ մտցնել նոր պայմանագրում, կամ էլ վարձակալության պայմանագիր պարզապես չի կնքվելու։ Բանկի ղեկավարությունն էլ բողոք է ներկայացրել կառավարություն, քանի որ, նման պահանջ ներկայացնելով, Պետգույքի կառավարման վարչությունը խախտում է վարձակալության
վերաբերյալ օրենքով սահմանված վարձակալի իրավունքները։
Կարդացեք նաև
Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի հետ երկար-բարակբանակցություններից հետո բանկը հասել է նրան, որ պայմանագրում վաղաժամկետ լուծման եւ տարածքը երկու ամսում ազատելու մասին դրույթ ավելացնելու պահանջը հանվել է, փոխարենը նորն է դրվել՝ չմասնակցել սեփակաևաշևորհման հետագա գործընթացներին։
Բանկի ղեկավարությունը ստեղծված իրավիճակից ելքը գտել է՝ առաջարկելով շենքն ամբողջությամբ գնել պետությունից։ «Մենք գրեցինք կառավարությանը, վարչապետին, որ եթե գնորդ կա, մենք էլ ենք գնորդ, եւ քանի որ մենք 20 տարի վարձակալում ենք, այդքան ներդրումներ ենք արել, վերանորոգումներ, եւ բնակչությունն էլ այդ տեղին սովոր է, մենք պատրաստ ենք գնել ամբողջ շենքը խելամիտ գնով։ Հիմա էլ մեզ պատասխանել են, որ չենք սեփականաշնորհում, քանի որ վիճծառայությունը նպատակներ ունի հետագայում ընդլայնվելու»,- պատմում է «Հայէկոնոմբանկի» վարչության նախագահ Արմեն Նալջյանը։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում