Լրահոս
Օրվա լրահոսը

Իմ հրաժարականով ոչինչ չի փոխվում. Հենրիկ Նավասարդյան

Օգոստոս 29,2013 10:38

Իմ հրաժարականով ոչինչ չի փոխվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը` անդրադառնալով Երեւանի քաղաքապետարանի առաջ մեկ ամիս նստացույց արած եւ իր հրաժարականը պահանջող ակտիվիստների ակցիային:

Նա չգիտի, թե այս երիտասարդների ակցիայի հանգուցալուծումը ինչպիսին կլինի: «Ես չեմ կարող ասել, իրենք գիտեն, թե ինչի համար են նստած, ինձ ասում են` հանցագործ է, ինձ ասում են` մարդ է ծեծում, հայհոյում է, ես չգիտեմ, արդյոք ես ձեր վրա հանցագործի տպավորությո՞ւն եմ թողել, ինչ կարող եմ անել, մարդիկ, որոնք ինձ չեն ճանաչում եւ նման պիտակներ են կպցնում, ինչ կարող եմ ասել»,- ասաց Հենրիկ Նավասարդյանը:

Նա նշեց, որ եթե ինքը, ասենք, պաշտոնից հրաժարվի, տնտեսավարող սուբյեկտների դժգոհությունը կբավարարի՞ եւ իրենք 50 դրամով կկարողանա՞ն սպասարկել: «Իմ պաշտոնից հրաժարվելը ի՞նչ կապ ունի այդ ամենի հետ, ի՞նչ կապ ունի ուղեվարձի հետ, մարդիկ դժգոհություն են հայտնում, հիմա էլ շարունակում են հայտնել, ենթադրենք ես հրաժարվեցի, գնացի, իրենց հարցը լուծվելո՞ւ է, խոսքը տնտեսվարող սուբյեկտի մասին է, միգուցե ակտիվիստի հարցը լուծվի, բայց գլոբալ հարց ենք բարձրացրել, ոչ թե իմ աշխատել, չաշխատելու հարցն է, այլ տնտեսվարող սուբյեկտի, իմ հրաժարականով ոչինչ չի փոխվում»,- ասաց Տրանսպորտի վարչության պետը:

Նա հերքեց շրջանառվող տեղեկությունները, թե քաղաքապետարանի առաջ նստացույց անող երիտասարդներին «մեր հերերի՞ն եք ուզում բան արած լինեք» կարգախոսով քաշքշողները արդյոք իր որդիներն են եղել: Հենրիկ Նավասարդյանը շեշտեց, որ «նման բան չի եղել եւ չի կարող լինել». «Իմ տղաները ամեն մեկը իր զբաղմունքը, նախասիրությունը ունի, իմ տղաները փողոցում թափառողներ չեն, պարապ չեն, որ ինչ-որ բաներով զբաղվեն, իմ տղաները նման մարդիկ չեն, եթե իրենք ունեն փաստեր, որ իմ տղաներն են իրենց ծեծել, թող տան իրավապահ մարմիններին, ինչի՞ են ուզում հերյուրանքներ տարածում, իրենք շատ խելացի են եւ գիտակցում են, որ այսօր չի կարելի գնալ եւ այդպիսի բան անել հայրիկի համար»,- ասաց նա:

 

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031