Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Վազգեն Սարգսյանի կենդանության օրոք լռել եք, շարունակեք լռել նաեւ նրա բացակայության պայմաններում

Օգոստոս 29,2013 10:35

Պատերազմի վետերանների, հրամանատարների բանավեճը, որով հեղեղված է վերջին օրերի մամուլը, ողջունելի է: Բայց երբ Կոմանդոսն ու Գուրգեն Դալիբալթայանը հարցազրույցներ են տալիս եւ միմյանց հասցեին ոչ հաճելի բաներ ասում, դա ոչ թե արգելված թեմայով առողջ խոսակցության է վերածվում, այլ հասարակության կողմից հարգված հերոսների, պատերազմի վետերանների գզվռտոցի: Մենք, որպես կանոն, չենք կարողանում պահպանել բանավեճի կուլտուրան եւ անտեղի վիրավորանքներ շռայլելու մեջ վարպետ ենք: Բայց այս բանավեճի մեջ միայն դա չէ կարեւոր՝ ավելի ուշագրավ բան կա: Քրեական օրենսգրքի «վաղեմության ժամկետ» հասկացությունը, որը մարդու գործած ու չբացահայտված հանցանքը ներելու իմաստ ունի, հումանիստական դրույթ է: Հիմքում այն գաղափարն է, որ պատժիչ մարմինները հին հանցագործությունները բացահայտելու, բավարար ապացույցներ հայթայթելու դժվարություններ ունեն, իսկ անբավարար ապացույցներով մարդուն դատել չի կարելի: Երբ խնդրո առարկա դեպքերից տարիներ անց խոսվում է այս կամ այն անձի սխալների մասին, մանավանդ երբ այդ անձն այլեւս ողջ չէ եւ չի կարող ոչ առարկել, ոչ արդարանալ, ոչ իր անմեղությունն ապացուցել, այդ խոսքը դառնում է զրպարտություն ու բամբասանք: Վազգեն Սարգսյանի անձն ու գործը, անշուշտ, պատմաբանների քննության առարկան կդառնան, ժամանակակիցների հուշերում կպատմվեն, բայց եթե նրա կենդանության օրոք լռել եք, շարունակեք լռել նաեւ նրա բացակայության պայմաններում:
ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Արմեն Վռշիկյան says:

    Սա հիմար ,ոչ 0գտավետ մտածելակերպ է:Պետք է ճիշտ ասվի Վազգեն Սարգսյանի ,Ռոբերտ Քոչարյանի ,Սերոժ Սարգսյանի ու մնացած բոլորի ավազակությունների մասին:Ինչէ ուզում եք ,որ բոլորը գան թալանեն ու գնան…

  2. Valod says:

    Այստեղ մեզ պիտի հուզի մեր կյանքը և մեր կարողությունը հայոց պետականության կայացման խնդիրները: Այս ֆոնի վրա է որ կարևոր է դառնում մանրակրկիտ անցած ճանապարհը լավ վերլուծվի և ամենևին անհատների գնահատականը պետք չե այդ վերլուծություների մեջ նպատակ հանդիսանա այլ բուն մոտեցումները և դիրքորոշումները և իրավիճակը ուսումնասիրվի բացահայտորեն: Սա մեր ազգին վերաբերող հարցեր են և բնավ անձնական բնույթի խնդիրներ չեն:

  3. Anna says:

    Մենք բոլորս էլ գիտենք, թե Վազգեն Սարգսյանի կենդանության օրոք նրան քննադատելը ինչ էր նշանակում: Եթե մարդիկ իրենց ընտանիքի անդամների անվտանգությունից ելնելով լռել են նրա կենդանության օրոք, դա չի նշանակում, որ տղամարդկություն կամ արիություն չեն ունեցել: Բոլոր դրական կողմերով, անձնուրաց հայրենասիրությամբ հանդերձ Վազգեն Սարգսյանը մահկանացու էր և կարող էր սխալներ թույլ տալ և ինչու ոչ, չէր հանդուրժում որևէ քննադատություն:

  4. David says:

    Հարգելի Արմինե,

    Ձեր և մի քանիսի տրամաբանությունը նման է թուրքական կառավսրության տրամաբանությանը: Թուրք իշխանությունն էլ է ուզում որ ցեղասպանության մասին չխեսեն կամ էլ ինչոր պատմաբաններ դրանով զբաղվեն: Ճիշտ է ցեղասպանեւթյան ոջրագործությեւնը չէի ցանկանա հավասարեցնել Վազգենի ու իր կլանի կարարածնռրի հետ,բայց սխալ կլինի նաև այդ տրամաբանեւթյամբ շարժվել ու ինչպես մինչև հիմա էր լիցկաի ու իրս նմաների ոճրագործեւթյուննռրը կոծկել ու նույնիսկ հերոսացնել.

  5. David says:

    Հետո շատ հաճախ ենք լսում ինչ իմաստ ունի հիմա դրա մասին խոսել ու ոչթե էն ժամանակ էր խոսվում: Ուզում եմ հիշացնել, նախ էն ժամանակ այսօրվա հնարավորությունները չունեինք դրա մասին խոսելու համար, հիմա համեմատած խոսքի ազատություն կա շնորհիվ նոր տեխնոլոգիաների ու իշխանությունն էլ համեմատած էդ աստիճանի ագրեսիվ չէ, ինչպես էն ժամանակ, ուղակի մարդկանց բերացնում էին կամ իզոլացնում այլ կարծիքի ու քննադատության համար.
    Ամենակարևորը իմ կարծիքով շատերը կուզենան անցիալ իշխանությեւնների սխալների ու ինչու չէ կռիմինալի մասին խոսել, քննադատել և ինչու չէ դատել, որպեսզի ներկաները հասկանան, որ իրենց արածների համար պատասխանատու են.

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031