Օգոստոսի 28-ին «Ստոպ» ակումբում տեղի ունեցավ «Նեմրա» ռոք խմբի համերգը:
«Նեմրայի» անդամներն են Վան Եղիազարյանը՝ վոկալ և սոլո կիթառ, Մարիաննա Կարակեյանը՝ ստեղնաշարային գործիքներ և վոկալ, Վասպուր Եղիազարյանը՝ բաս կիթառ և Գեղամ Ֆարհադյանը՝ հարվածային գործիքներ:
Համերգը բաղկացած էր երկու մասից: Նրա ընթացքում խումբը նվագեց ինչպես իր, այնպես էլ հայտնի խմբերի կատարումները: Խումբը նաև նվագեց ժողովրդական «Սոխակ» երգի իրենց տարբերակը:
«Նեմրայի» պաշտոնական ծննդյան օրը համարվում է 2012 թվականի փետրվարի 17-ը: Խումբը նվագում է ալտերնատիվ ռոք ժանրում: Խմբի «Նեմրա» անվանումը անմիջականորեն կապ ունի Արմեն անվան հետ, քանի որ այն հայերին դիմելու միջազգային տարբերակն է: «Նեմրայի» գործունեությանը կարող եք ծանոթանալ իրենց Youtube ալիքում և կարդալ «Առավոտ երիտասարդականի» զրույցը «Նեմրայի» հետ:
Ամի Չիչակյան