Օգոստոսի 28-ին, ժամը 17.17-ին ահազանգ է ստացվել, որ Դավթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասում՝ թիվ 24 շենքի տանիքում քաղաքացի է նստել և տարօրինակ շարժումներ է կատարում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Դավթաշեն վարչական շրջանի թիվ 32 շենքի տանիքում Վ. Մ.-ի (ծնվ. 1995թ.) պարը թողել է ինքնասպանության փորձի տպավորություն:
ԱԻՆ