amerikayidzayn.com «Ալ-Քաիդա»-ի ստորաբաժանումներից մեկը սպառնացել է Սիրիայի անվտանգության ծառայությունների և զինված ուժերի դեմ իրականացնել «Վրեժի հրաբուխ» գործողությունը՝ դրանով նախատեսելով արձագանքել Դամասկոսի մոտակայքում ենթադրաբար քիմիական զենքի կիրառմամբ իրականացված հարձակմանը:
Այս մասին հայտնել է ահաբեկչական համացանցային ռեսուրսների զննումն իրականացնող ամերիկյան «SITE Intelligence Group» կազմակերպությունը:
«Ալ-Քաիդա»-ի տարբեր ճյուղերը միավորող «Իրաքում և Լևանտում իսլամական պետություն» խմբավորման անդամ ավելի փոքրածավալ խմբավորումներից մեկն իր հայտարարության մեջ խստացել է պատժել Սիրիայի իշխանություններն իրականացված չարագործությունների, ներառյալ անցյալ շաբաթ ենթադրաբար քիմիական զենքի կիրառմամբ իրականացված հարձակման համար:
Խմբավորման հաղորդագրության մեջ ասված է, որ այս մասին որոշումն ընդունվել է Սիրիայի ութ խմբավորումների հետ անցկացված հանդիպման արդյունքներով:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ amerikayidzayn.com կայքում: