Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կան դպրոցներ, որտեղ կա մանկավարժի ավելցուկ». Արմեն Աշոտյան

Օգոստոս 28,2013 22:06

«Կրթության ոլորտում ոչ մի ուսումնական տարի հեշտ չի եղել: Մեր բարեփոխումների նոր փուլը համընկավ համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ, այնուամենայնիվ, մենք կարողացանք դուրս գալ այդ վիճակից և շարունակել մեր բարեփոխումները, քանի որ կրթության ոլորտում երբեք փոփոխությունները չեն դադարելու»,-այսօր Կոտայքի մարզում տեղի ունեցած Կոտայքի մարզային կրթական համաժողովի ժամանակ նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով Հանրապետությունում կրթության որակը տարեցտարի բարձրանում է՝ վերջին 1-2 տարիներին այն արդարացնում է յուրաքանչյուր սպասելիքները: Այսօր դժվարացել է մանկավարժների աշխատանքը, քանի որ փոփոխության են ենթարկվել դասագրքերն ու ծրագրերը.

«Ուսուցիչները պետք է կարողանան պետության կողմից առաջադրված ծրագրերը կյանքի կոչեն և իրենց գիտելիքները փոխանցեն աշակերտներին: Անցյալ տարվանից նոր կարգ մշակվեց՝ նոր դասագրքերը նախքան կիրառվելը, մեկ տարի փորձարկվեցին, այնուհետև մտան ուսումնական ծրագիր: Մենք այդպիսով ուսուցիչներին հնարավորություն տվեցինք նախօրոք ծանոթանալ դասագրքերին և դժգոհությունների մասին տեղեկացնել, սակայն այդպես էլ դժգոհություն չլսեցինք»:

Ինչ վերաբերում է խնդիրներին, նախարարը նշեց, որ հանրապետությունում կա մանկավարժների բաշխվածության անհամաչափություն, բարձրադիր շրջաններում կա մանկավարժների պակաս: Այնտեղ հիմնականում 1 մանկավարժը դասավանդում է երկու և ավելի առարկա.

«20 տարիների ընթացքում ցանկացանք լրացնել հասարակագիտության ծարավը, սակայն հակառակ մեր ցանկության, շուրջ 40 % կրճատվեց բնագիտությունը: Աստղագիտություն առարկան հիմնովին վերացավ և մտավ ֆիզիկայի մեջ: Այսպիսով` մենք ընկանք մեկ այլ ծայրահեղության մեջ, քանի որ բնագիտության ծրագիրն աստիճանաբար նվազեցրեց դասաժամերի քանակը: Կան դպրոցներ, որտեղ մենք ունենք մանկավարժների ավելցուկ, մարզպետարաններում պետք է այս հարցը ճիշտ լուծվի և ճիշտ վերաբաշխում կատարվի»:

 

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Խնդիրը ձեր մեչա… Կառավարության մեջա, ոչ թէ մարդկանց, ժողովրդի… որ օրենք գործի Հ Հանրապետությունում… ժողովրդի վիճակ լավ կլինի…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031