Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ ազդեցություն կունենա ԽՀԱԱԳ-ն մարդու իրավունքների և սոցիալական ոլորտներում

Օգոստոս 28,2013 21:50

Մարդու իրավունքների պաշտպանության մասով ԽՀԱԱԳ-ն հիմնականում կազդի տնտեսական և սոցիալական իրավունքների վրա, սակայն ազդեցություն չի ունենա մշակութային, քաղաքացիական կամ քաղաքական իրավունքների վրա: Ասված է Առևտրի կայունության ազդեցության գնահատում` ԵՄ-ի և Հայաստանի Հանրապետության միջև ստեղծվելիք Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) շուրջ բանակցություններին աջակցելու նպատակով Եվրոպական հանձնաժողովի հրապարակած վերջնական զեկույցում:

Ըստ զեկույցի, բարեկեցության նախատեսված աճը, ամենայն հավանականությամբ մարդու իրավունքների ոլորտում դրական արդյունքներ կտա (օր. կենսամակարդակի համարժեք բարելավում), միաժամանակ այստեղ կարող են լինել նաև ռիսկային գործոններ: Ընդհանուր հաշվով կանխատեսվում է փոքր, բայց դրական ազդեցություն

ԽՀԱԱԳ-ի սոցիալական հետևանքները հիմնականում պայմանավորված կլինեն գների և աշխատավարձերի, աշխատատեղերի ստեղծման ԽՀԱԱԳ-ի ոլորտների միջև զբաղվածության համապատասխան փոփոխություններով: Սա կնպաստի Հայաստանում աշխատանքային օրակարգի ձևավորմանը, աշխատանքի չափանիշների բարելավմանը` տեղական քաղաքականության և արտաքին խրախուսման շնորհիվ:

Ուսումնասիրության նպատակն է` «գնահատել, թե ինչպես կարող են առևտրի և առևտրին առնչվող ոլորտների շուրջ բանակցված դրույթները  ԵՄ-ում և Հայաստանում ազդել տնտեսական, սոցիալական և բնապահպանական խնդիրների վրա, որպեսզի առավելագույնս ապահովվեն ԽՀԱԱԳ օգուտները և նվազագույնի հասցվեն հնարավոր բացասական հետևանքները»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031