Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյան․ «Գյումրիի ռազմակայանի եւ ՌԴ ընկերությունների վրա գազի գնի սուբսիդավորումը չպետք է տարածվի»

Օգոստոս 28,2013 21:15

Azatutyun.am. Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար, «Կոնկորդ» կենտրոնի տնօրեն Դավիթ Շահնազարյանի կարծիքով, Ռուսաստանի Դաշնության պաշտոնատար անձինք, դիվանագետները, պետք է «մի փոքր ավելի զգույշ լինեն իրենց գնահատականներում»:

«Ռուսաստանում պետք է հասկանան, որ իրենց գործողությունների արդյունքում նրանք աստիճանաբար մեկուսանում են անգամ իրենց ռազմավարական գործընկերներից ՝ այդ թվում Հայաստանից», – այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Դավիթ Շահնազարյանը՝ անդրադառնալով Հայաստանի հասցեին ռուսաստանցի նախկին ու ներկա դիվանագետների վերջերս հնչեցրած հայտարարություններին:

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հայտարարություններին: Սկանդալային հայտարարությունները Անցած ամիս ռուսաստանյան լրատվական կայքերից մեկի հետ զրույցում Կովալենկոն, մեջբերելով Հայաստանի նախագահի՝ հունիսի վերջին Վարշավայում հնչեցրած խոսքերը, թե հայ ժողովուրդը եվրոպական արժեքների կրող է, հայտարարել էր․ – «Իր գանձարանում տեղ տալով եվրոպական արժեքներին՝ Հայաստանը կարող է կանգնել սայթաքուն ճանապարհին»: Իսկ երեկ Երևանում «Դեպի Եվրասիական միություն» խորագրով քննարկման ժամանակ, ինչպես փոխանցում է «168 ժամը», Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առաջին քարտուղար Ալեքսանդր Վասիլևը Հայաստան-ԵՄ ասոցացման և ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների վերաբերյալ, մասնավորապես, ասել էր․ – «Մեզ տագնապի տեղիք է տալիս այդ սեպարատ, գաղտնի բանակցությունները, որոնք ընթանում են Եվրամիության ու Հայաստանի միջև, որոնց պայմանները թե՛ հանրությունից, թե՛ բոլորից թաքցվում են»: Վասիլևը նաև հրապարակավ տեսակետ էր հայտնել, թե առաջիկայում Հայաստանը պետք է ընտրություն կատարի եվրոպական ու եվրասիական ինտեգրացիների միջև ու եզրափակել, թե այդ առումով Հայաստանում «թեժ աշուն» է սպասվում:

Ըստ Դավիթ Շահնազարյանի, Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող ճնշումները կբերեն նրան, որ Եվրոպայի հետ մերձեցումը Հայաստանի համար կդառնա անշրջելի՝ ինչպես Ուկրաինայում է:

«Այնուամենայնիվ կարծում եմ, որ այդ ճնշումները կրում են ժամանակավոր բնույթ և բոլոր այն անձինք, որոնց համար մեր անկախությունը, պետականությունը և որոշում ընդունելու մեր իրավունքը բարձրագույն արժեք են, պետք է պաշտպանեն եվրաինտեգրացիային միտված քաղաքականությունը: Սա պատմական պահ է Հայաստանի համար»,- նշեց Դավիթ Շահնազարյանը՝ հավելելով․ – «Իսկ այդ ճնշումները, որոնք ըստ էության, սկսեցին գազի գների բարձրացումից, կարծում եմ, որ ճիշտ կլիներ, եթե գազի գնի հետ կապված սուբսիդավորումը, որը իրականացնում է Հայաստանի կառավարությունը, չպետք է տարածվի Գյումրիի ռուսական ռազմակայանի վրա և ռուսաստանյան ընկերությունների վրա, որոնք Հայաստանում են: Ինչո՞ւ պետք է մեր քաղաքացին վճարի այդ քաղաքական ճնշման արդյունքում թանկացման համար»:

 

Մանրամասները՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031