Ինչպես արդեն այսօր տեղեկացրել ենք՝ Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը հարցաքննվելու համար հրավիրվել էր Հատուկ քննչական ծառայություն:
Բայց հարցաքննությունն այդպես էլ տեղի չի ունեցել:
«Ավելի քան երեսուն փաստաբանով գնացինք, պահանջեցինք, որ ապահովեն պատշաճ աշխատանքային պայմաններ, որ փաստաբաններս լիարժեք կարողանան ապահովել իմ պաշտպանությունը: Թող ՀՔԾ-ն ստեղծի պատշաճ պայմաններ, որ իմ փաստաբանները կարողանան լիարժեք կատարել իմ պաշտպանությունը: Իմ փաստաբանները ուղղակի չեն եկել գալու համար, եթե իմ փաստաբաններին ներս չեն թողնում, ինչպես են նրանք կարողանալու պաշտպանել իմ շահերը: Սա շատ ծանր քրեական գործ է, փորձ է կատարվում իմ դեմ քրեական գործ սարքել, ոնց ուզում են թող ապահովեն պայմանները: Իմ իրավունքն է ունենալ անսահման թվով փաստաբաններ»,- ասաց պարոն Կիվիրյանը:
Հարցաքննությունը տեղափոխվել է ուրբաթ օրը կեսօրին: Պարոն Կիվիրյանի խոսքերով, այսօր առավոտվա դրությամբ արդեն հարյուր փաստաբան է ցանկություն հայտնել իր դեմ հարուցված քրեական գործով պաշտպանել շահերը: Պարոն Կիվիրյանը չբացառեց, որ ուրբաթ օրը ՀՔԾ իր հետ ներկայանալու ցանկություն կհայտնեն ավելի մեծ թվով փաստաբաններ:
Կարդացեք նաև
«Ամեն րոպե նրանց թիվը ավելանում է: Այդ թիվը կտրուկ աճելու է: Գործ սարքելը գիտեն, թող աշխատանքային պայմաններն էլ ապահովեն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ամոթ հայ ոստիկանների, որ այդքան ստոր են: Համ ծեծում են, հայրենակցուն հոգեպես ու մարնմապես վիրավորում , հետո էլ ամբողջ մեղքը բարձում տուժվածի վրա: Նույն սրիկայությունը տեսնում ենք ամեն ուր , նաև լիսկաի սպանությունների` Գորիսի դեպքերում:
Իմ կարծիքով ժողովուրդը պիտի համախմբվի եւ եդ ամենին վերջ դնի, քանի դռռ ուշ չի: Պետք է նորից համազգային ազատագրական շարժեւմ սկսվի ու ազգը այդ դավաճաններից ազատվի:
I DONT CARE YOUR MODERATION