Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում բնապահպանական խնդիրները կավելանան․ ԽՀԱԱԳ շուրջ բանակցություններին աջակցելու նպատակով վերջնական զեկույց

Օգոստոս 28,2013 20:55

Սպասվում է, որ ԽՀԱԱԳ-ն բնապահպանության վրա կունենա և’ դրական, և’ բացասական ազդեցություն, իսկ ընդհանուր ազդեցությունը դժվար է կանխագուշակել: Ասված է Առևտրի կայունության ազդեցության գնահատում` ԵՄ-ի և Հայաստանի Հանրապետության միջև ստեղծվելիք Խորը եւ համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) շուրջ բանակցություններին աջակցելու նպատակով Եվրոպական հանձնաժողովի հրապարակած վերջնական զեկույցում:

Որոշ ոլորտներում, որոնք էական ազդեցություն ունեն Հայաստանի բնապահպանական իրավիճակի վրա, ԽՀԱԱԳ-ն հավանաբար չնչին, բայց դրական ազդեցություն կթողնի (օր. գյուղատնտեսության ոլորտում` հողօգտագործման նվազման և  գյուղատնտեսական ավելի լավ փորձի հետ կապված, ինչպես նաև էներգաարդյունավետության շինարարությունների ավելացման): Սակայն հանքաարդյունաբերության ընդլայնումը կարող է ավելացնել բնապահպանական խնդիրները:

Ըստ զեկույցի, հողօգտագործման նվազումը գնահատվում է 0,4%-ով: Երկարատև ժամկետում նատրիումի օքսիդի արտանետումները կավելանա 3,5%-ով, իսկ ածխաթթու գազինը` կնվազի 3,9%-ով:

Ուսումնասիրության նպատակն է` «գնահատել, թե ինչպես կարող են առևտրի և առևտրին առնչվող ոլորտների շուրջ բանակցված դրույթները  ԵՄ-ում և Հայաստանում ազդել տնտեսական, սոցիալական և բնապահպանական խնդիրների վրա, որպեսզի առավելագույնս ապահովվեն ԽՀԱԱԳ օգուտները և նվազագույնի հասցվեն հնարավոր բացասական հետևանքները»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031