Սպասվում է, որ Հայաստանի արտահանումը կավելանա 15,2%-ով, իսկ ներմուծումը` 8,2%-ով: Հայաստանում աշխատավարձերը կբարձրանան 2,6%-ով, իսկ սպառողական գները փոքր-ինչ կնվազեն: Ասված է Առևտրի կայունության ազդեցության գնահատում` ԵՄ-ի և Հայաստանի Հանրապետության միջև ստեղծվելիք Խորը եւ համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) շուրջ բանակցություններին աջակցելու նպատակով Եվրոպական հանձնաժողովի հրապարակած վերջնական զեկույցում:
Ըստ զեկույցի, սպասվում է, որ ԽՀԱԱԳ դրական ազդեցություն կունենա և’ ԵՄ-ի և Հայաստանի տնտեսական ոլորտի վրա: Երկարատև ժամկետում ԵՄ-ի համար սպասվող օգուտը հաշվարկվում է 74 միլիոն եվրո: Հայաստանի համար այն գրեթե երկու անգամ ավելի մեծ է հաշվարկվում` 142 միլիոն եվրո, ինչը նշանակում է ՀՆԱ-ի 2,3% բարձրացում:
Ուսումնասիրության նպատակն է` «գնահատել, թե ինչպես կարող են առևտրի և առևտրին առնչվող ոլորտների շուրջ բանակցված դրույթները ԵՄ-ում և Հայաստանում ազդել տնտեսական, սոցիալական և բնապահպանական խնդիրների վրա, որպեսզի առավելագույնս ապահովվեն ԽՀԱԱԳ օգուտները և նվազագույնի հասցվեն հնարավոր բացասական հետևանքները»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ