Գերմանիայի Քյոլն քաղաքում ժամանակավորապես բնակվող գյումրեցի Սամվել Բադալյանի նախաձեռնությամբ այսօր Գյումրիում բացվեց նոր տպարան, որը 20 աշխատատեղով կապահովի թե այս քաղաքի նախկին տպարանի աշխատակիցներին և թե նոր կադրերի:
«Աշխատելով նախկին տպարանում ու տեսնելով, որ Գյումրիում թուլացել է , ուզեցի ուժեղացնել տպագրական գործը: Չեմ ուզում, որ մեր գյումրեցիները գնան տպագրության ուրիշ տեղ, թող մնան իրենց քաղաքում, իրենց տպարանում: Չեմ հաշվարկել՝ ինչքան ներդրում եմ կատարել, բայց երևի 100 000 դոլարի չափով: Ես կարելի է ասել ոչ մի տարի չեմ բացակայել Գյումրիից, բայց երևի 30 տարի աշխատել ու ապրել եմ տարբեր երկրներում, ներդրումներս էլ միշտ կատարել եմ Գյումրիում», -հպարտորեն ասաց տպարանի հիմնադիրը:
Վերջինս տեղեկացրեց նաև, որ որևէ խոչընդոտի դեռ չի հանդիպել և նշեց. «Եթե օրինական ես աշխատում, ոչ մի պրոբլեմ չկա»:
Տպարանի հիմնադիրը նաև նշեց, որ իր տպարանի գները գրեթե հավասար կլինեն երևանյան գներին:
Կարդացեք նաև
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ոգևորված էր Գյումրու նորաբաց տպարանով: «Շատ կարևոր է, որ Գյումրիում տպարան է բացվում, գիտեք, որ մենք ունեցել ենք տպարաններ, բայց հիմա չունենք, լուրջ տպարաններ են եղել քաղաքում: Հիմա շատ կարևոր է, որ ընդամենը 20 աշխատեղերով է սկսվում, կարևորը երևույթն է, որ Գյումրիում Գերմանիայի Քյոլն քաղաքից մեր համաքաղաքացի Սամվել Բադալյանը եկել է և նման նախաձեռնության սկիզբ է դրել այս գործին, տպարան է բացվում, որովհետև գիտեք, որ մենք տպարան ունեցել ենք և հիմա չունենք, որովհետև լուրջ տպարաններ են եղել քաղաքում», ասաց քաղաքապետը:
Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ , որի հիմնած տպարանում են այս պահին հրատարակվում քաղաքի մի քանի թերթեր, Սամվել Բալասանյանի այս խոսքերի կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկու ժամ է` մտածում եմ, ինչու Գյումրու քաղաքապետը այդպես ասաց մի քանի տասնյակ հյուրերի ու ԶԼՄ-ների առաջ, որովհետև Գյումրիում բացի այսօրվա նորաբաց տպարանը՝ 3 հատ տպարան է գործում: Չեմ հասկանում, ինչ ասես կարող եմ կռահել, բայց սրա պատճառը դժվարանում եմ հասկանալ»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Պարոն Բարսեղյան,զարմանում եմ , որ զարմանում եք էդ մարդը Գյումրուց տեղյակ չէ,ինչքան ասենք, վայ, էդ մարդը եկել է գռդոն անի գնա, էդ մարդու կառավարման 10 ամիսների ընթացքում ինչ է արվել Գյումրիում? կարող եք ասել?` ոչ, որովհետև բացի մարդ կրճատելուց ու էն Սլավիկով գոլեր զարկելուց, քաղաքում այլ բան չկա արած:էն նստարաններն էին ռեկլամ անում, ըանըմ քաղաքապետարանն է դրել, էն էլ պարզվեց , էդ էլ իրանք չեն արել, նվիրատվություն է եղել, Շրջապատի էս համարի մեջ եմ կարդացել, ավտոբուսները բերեց, իրա տղայինն են, իրանցն է շահույթը, ով չգիտի, ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի ծրագիրը նայել եք? հիմա2,5 ամիս է Գյումրիում ոչ մի միջոցառում չկա, էն փոխքաղաքապետ ակարդեոնահարը ասում է մարդիկ արձակուրդ են, դրանից ապուշ ու տգետ պատասխան լսած կաք? սրանք են մշակութային մայրաքաղաքի ղեկավարները? էդ ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի ծրագիրը էնքան դատարկ բան է, որ ինչ ՀԿ ծրագիր ունեցել է մտցրել են էդ ծրագրի մեջ, որ գոնե մի քանի էջ ստացվի, իսկ մշակությին Գյումրու կողմից ոչ մի բան չի արվում:Ինչու? որպես ավագանու անդամ , պարոն Բարսեղյան, հարց տվել եք ինքներս Ձեզ, իրենց պետք չէ հարցնել, կսվաղեն, ձեր ասածի նման, քաղաքը աղբի մեջ կորած է, ով , ինչ հյուր կգա էլ էս քաղաք, կամ ասում են մշակույթի մայրաքաղաքի միջոցառումների փող տվողն ու կազմակերպողը Մշակույթի նախարարությունն է, բա որ դա պետք է նախարարությունը անի, Գյումրու քաղաքապետարանը էլ ինչի համարէ, փող դուրս գրելու ու ուտելու , դրել են ազատում են իբր թոշակառուներին, բայց մյուս թոշակառուներին ինչու է գործի բերում Բալասանյանը, մի հատ նայել եք հաստիքացուցակը, պարոն Բարսեղյան, այնպես, որ զարմանում եմ, որ Դուք դեռ զարմանում եք,ուր է ձեր ղեկավարած հասարակական սեկտորը? ինչու դադարել եք խոսել այս ամենի մասին? չեք տեսնում քաղաքացին երբ ուզում է լուսամուտը դուռ դարձնել կեղեքում են 400.000դրամ կամ անօրինական շինությւոնների օրինականացման համար ֆիկտիվ տուգանում են 400.000 ինչի համար? հայտին չէ, Մալխասյան Գուգոն ու էն նկարի մեջի Սլավիկը էդպես են ուզում, իսկ իրանց հովանավորը լռում է:
Ուր է նամակս?, որն ուղղել եմ Բարսեղյանին ձեր հրապարակման ներքևում
Գյումրու մշակույթի ոլորտի հարգելի աշխատակից: Խմբագրեք ձեր նամակը՝ զերծ մնալով վիրավորանքներից եւ այնպիսի պնդումներից, որոնց համար «Առավոտը» կարող է պատասխանատվության ենթարկվել, եւ ոչ Դուք, որ հանդես եք գալիս կեղծանունով: Արեք այդ փոփոխությունները եւ նամակը կհրապարակվի:
Հարգելի մշակույթի ոլորտի աշխատակից, հիմա ժամանակ գտա արձագանքելու. «…վայ, էդ մարդը եկել է գռդոն անի գնա, էդ մարդու կառավարման 10 ամիսների ընթացքում ինչ է արվել Գյումրիում? կարող եք ասել?` ոչ»
Զարմանալի է, որ կանխավ համոզված եք, որ բան չունեմ ասելու, հաստատապես ինձ չեք ճանաչում:
Դուք արմագեդոնի օրն էլ կիմանաք, այդպես վստահ մի եղեք, կարծիք ունենալը լավ բան է, այլոց կարծիք չհանդուրժելը` շատ վատ բան: Հիմա ըստ էության. հանրահայտ է, որ ես Ս.Բալասանյանի ոչ անձնական, ոչ էլ քաղաքական պաշտպանը չեմ: Լավ կլինի «գռդոնի» հիմքերը տաք, մանավանդ անստորագիր եք գրում, ձեզ ոչինչ չի կարող սպառնալ, հետաքրքիր կլինի ինձ եւ այլոց: Ես 2 օրինակ բերեմ այն բանի, թե ինչ չի արել նոր քաղաքապետն իր անձնակազմով: 2012 թվի առաջին կիսամյակի ընթացքում Գյումրիում գործած 3750-4000 լուսակետերը սպառել են 90 մլն դրամ: Այս տարվա առաջին վեց ամիսներին գործող լուսակետերի թիվը դառել է 4800 դրամ եւ դրանց շահագործման համար ծախսվել է 22 մլն դրամ պակաս, քան անցած տարվա նույն ամիսների ընթացքում` 20 տոկոսով պակաս թվով լուսակետերի համար էր ծախսվել: Ինչպես է լինում սա, կարո՞ղ եք կռահել: Մեկ այլ օրինակ բերեմ, 2011-2012 թվերին մինչեւ տեղական իշխանափոխությունը, քաղաքապետարանի թվով 49 հեռախոսահամարներից զանգել են 1-1,3 մլն դրամի չափ` ամսական, իշխանափոխությունից հետո այդ ծախսն ամսական հասել է 0,4-0,5 մլն դրամի ամսական: վերոհիշյալ 1-1.3 մլն դրամի ամսական ծախսի մեջ ամսական միջին հաշվով 200.000-300.000 դրամ խոսվել էր արտասահման` 8-11 երկիր, քաղաքային կարիքների հետ ԲԱՑԱՐՁԱԿ ԿԱՊ ՉՈՒՆԵՑՈՂ համարներ են դրանք: Ինչպե՞ս է եղել այս տնտեսումը, քաղաքապետարանի դրսեւորած «անգործությամբ» ամենայն հավանականությամբ:
Ես որոշ դրական փոփոխություններ նկատել եմ եւ այդ մասին հրապարակավ խոսել եմ մի քանի տասնյակ անգամ. աղբահանության ավելի կանոնավոր վիճակը, թվային լուսաֆորները, ասֆալտապատման եւ գծանշումների ծավալներն ու որակը, համայնքային ծառայողների իսկապես բաց մրցույթներն ու այդ մրցույթներից` որեւէ մեկի հրապարակային կամ ծածուկ բողոքի բացակայությունը, ավագանու նիստերի հայտարարվածությունը, այդ նիստերի մատչելիությունը ամենքի համար, հանրային լսումների որակը, Նորավանի կամրջրի տակի ամեն ձմեռվա կեսմետրանոց սառոււյցը, որ բեռնատարիների կիլոմետրանոց խցանումներ էր սարքում միշտ, այս տարի չտեսանք եւ այլն:
Անշուշտ բազմաթիվ օրինակներ էլ կան վատ կամ անարդյունավետ կառավարման, որոնց մասին նույնպես խոսել եմ մի քանի անգամ` հրապարակավ, այս մասով էլ ինձ խրատ չունեք տալու. աշխատակազմի ուռչացվածությունը, մի շարք հաստիքների կարիքի վերանայման անհրաժեշտությունը, խորհրդականների թվի` 5-6 հոգի, շռայլությունը, նույն մշակութային մայրաքաղաքի հյուրերին ցանկի կազմումից սկսած միջոցների պակասով վերջացրած, շատ ենք գրել եւ խոսել:
Ավտոբնուսային նոր երթուղիները հայտնի են, որ իր ընտանիքին է, ջանում էր չխոսել այդ մասին, բայց դե դա հասարակ տեղեկություն է, օրենսդրությունը ցավոք չի արգելում նման շահերի բախումը, ինչը լայնորեն առկա է Հայաստանում մեկը իր ախպորն է տալիս քաղաքի ասֆալտի պատվերը, շատերը իրենց համայնքներում երթուղիների մրցույթներին են մասնակցում ընտանիքի անդամների վրա գրած հիմնարկներով եւ շահում այդ գծերն սպասարկելու իրավունքը, այսպես համայնքային եւ պետական միջոցներով սեփական բիզնեսները զարգացնելու եւ չաղացնելու քաղաքականություն է տարվում ե՛ւ համայնքային, ե՛ւ պետական մակարդակներով, այս էլ ենք խոսել եւ քննադատել: Մյուս կողմից նշել եմ եւ նշում եմ, որ ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների համար օրենքով սահմանված որեւէ արգելք չկա նման բիզնեսի` իրենց մերձավորների միջոցով, մեկ արգելք կա, թե ավագանու անդամը նույն համայնքապետարանում չի կարող վճարովի աշխատանք լատարել եւ վերջ: Շահերի բախումն այս ոլորտում կարիք ունի օրենսդրական խստագույն կարգավորմամբ, ճշմարիտ է, կգնան բիզնեսները իրենք զոքանչի սկեսրոջ վրա կգրեն, բայց էլի բան է, հիմա սա անօրինական չէ եւ դրանից տուժում է համայնքը: Ի դեպ, անօրինական չէ անպես, ինչպես քաղաքի նախկին քաղաքապետն ու մյուս պաշտոնյաները փաստացի իրենց ենթական տնտեսավարող հիմնարկներով տնօրինում էին մի շարք երթուղային գծեր, (եւ էլի շատ բաներ) հիմա էլ նույնն է, պարզապես Բալասանյանի ընտանիքի ավտոբուսների ներմուծմամբ նրանց գազելներից ստացվող եկամուտները սկսել են նվազել, դե այդտեղից էլ ահագին ճռճռոց է ելնում, առայժմ` ահագին լատենտ, հետզհետե` ավելի անդուր, տարիներ շարունակ հոսող փող է պակասում, ո~նց կարելի է սա մարսել: Սակայն ինչ-որ չեմ հիշում, թե նախկինում ինտերնետ չկար ու չէիք կարող այսպես անստորագիր կերպով մեկ տարի առաջ բողոքած լինել տեղական խնդիրներից եւ տեղական պաշտոնյաների չարաշահումներից, տեսնես ինչու, գործիչ մշակույթի հարգարժան:
Նստարանները: Չեն հիշում, որ որեւէ մեկը քաղաքապետարանից հայտարարած լիներ, թե դրանք քաղաքապետարանի սարքածն է կամ բյուջեի ծախսով է արվել, ավելին, հիշում եմ, որ ասվել է, թե դրանք նվերներ են: Եթե մեկ այլ հրապարակում կա, որից տեղյակ չեմ` կներեք, դրեք լինկը, կարդանք, թե ով է նվերն իր վրա քաշած եղել, որ հիմա էլ հակառակն եք բացահայտում:
Ես հասարակական սեկտոր չեմ ղեկավարում, չգիտեմ որտեղից է ձեր այդ տպավորությունը, թե՞ դիտմամբ եք նենգափոխում իրադրությունը, որ ասելիքը փարթամ լինի: Եթե մեր քաղաքի մարդ չլինեիք ու ֆեյսին ու ինտերնետին` անհաղորդ, չէի զարմանա, կմտածեի` մարդ է, տեղյակ չէ ոչ իմ հրապարակային խոսքից, ոչ քննադոտությունից, ոչ էլ Ասպարեզ ակումբից, սակայն հիմա հասկացվում է, որ մեղադրանք սարքելու ջանքերի մեջ անտեսում եք տրամաբանությունը, մեր կաքում, թերթում, տեղական հեռուստատեսությունների եթերում ոչ ես, ոչ էլ մեր ակումբն ու լրագրողներս առիթը բաց չենք թողել հրապարակային քննադատության եւ դրվատանքի համար, եթե հիմքեր են եղել: Ընդհանրապես իմ դիրքորոշումները համայնքային որոշումների մասով շատ հասարակ երեւում են Ավագանու նիստերի ժամանակ իմ ունեցած ելույթներից, տվածս հարցերից ու քվեարկություններիցս, ինչը բարեբախտաբար բացարձակ հրապարակային է, կարող եք հետեւել մեր կայքում` օնլայն:
Սլավիկին, ճիշտն ասած տեղը չբերեցի, գուցե ազգանունը գրեք, ես իրենց անուններով չգիտեմ որպես կանոն: Եթե համարում եք, որ 400.000 դրամը ինչ-որ շին. թույլտվության համար կամ այլ գումարը անօրինական է, ինչն է խանգարում անօրինականությունից դժգոհող մարդուն ոտի ելնել ու սեփական կռիվը տալ առանց այլեւայլության:
Մշակութային մայրաքաղաքի մասին էլ պակաս չենք գրել, մենք ենք հրապարակել միակ ամբողջական ցանկը` ֆինանսավորման աղբյուրներով եւ դրանց բացակայությունների նշումներով, եւ հարցրել, թե ով է սրանց ծախսերը հոգալու, պատասխան չկա, ձեր մշնախը կիսատ ու պռատ է կազմակերպում, ես չեմ մեղավոր, ես վաղուց ձեզ ու ձեր մտահոգ ընկերներին բացատրել եմ, թե ով է ձեր մշակույթի նախարարը, իսկ դուք իրեն ասե՞լ եք, որ գնա տուն, թե դժգոհ եք քաղաքային պաշտոնյաներից, քանի՞ անգամ եք պահանջել` գնալ տուն, թե՞ համարում եք, որ այդպիսի պահանջների մենաշնորհն իմն է ու ցեխոտ գործն հատկապես ինձ մոտ է լավ ստացվում, ձեր մշակութային ձեռները պիտի մաքուր լինել, չէ՞ որ ձերը մշակույթն է, ու պրծ … Ձեր որորտում թրիքը ելել, տրոլեյբուսով գնում է ուր ասես, ուր ե՞ք ընկեր, բա ոտի ելեք, սելի ճռռալու մեկնություններ չանեմ` հասկացաք:
Անցել են այն ժամանակները երբ օրական 5 հոգու կռիվ էինք անում առանց այդ 5 հոգու,-Լաաա~վ էլի Լեւոն ջան, ես չեմ ուզում երեւալ, դուք գրեք, դուք խոսեք, դուք կռվեք, մենք մի քիչ քաշվում ենք, խոսել չգիտենք, էս անարդարությունների դեմ դուք ավելի լավ եք կռվում … Հիմա, հաստատ եւ հասարակ. ուզո՞ւմ եք պայքարել անարդարությունների դեմ, պայքարեք, եղբայր, ես 5 րոպե անց որպես ավագանու անդամ, որպես լրագրող, որպես ակումբի ղեկավար ու թերթի խմբագիր, թե կողքներիդ չեղա` եկեք թքեք երեսիս, թե չէ այսպես սիրտ բացելով ու իմ պատասխանները կարդալով բան դուրս չի գա:
Տպարանը: Ես Ավագանու անդամ եւ տպարանի հիմնադիր լինելով, իհարկե չէի կարող այնպես իջնել ինչպես թույլ տվեց իր մասին մտածելու քաղաքապետը, երբ քաղաքում 3 տպարանի առկայությամբ 4-րդ տպարանն է բացվում եւ ասում.«…չունեինք, բացվեց»: Կամ չի հիշում կամ ինչ-որ դիտավորություն կա արանքում, կպարզվի, սարսափելի աղետ չէ նման սխալը կամ դիտավորությունը, վատ է, բայց ողբերգություն չէ նաեւ, երբ քաղաքապետն իր մի քանի տասնյակ եւ մարզպետն իր մի քանի աշխատակիցներով մասնակցում է մասնավոր մրցակից բիզնեսի մասնակիցներից մեկի գովազդին, ամեն ինչ կզուլալվի, մեկ ուրիշը գուցե ղալմաղալ աներ, ես երկու տող էի գրել միայն: Բայց ակնհայտորեն, եթե մեկը մոտս ասի, թե Գյումրիում գարեջրի գործարան չկա, գլուխը կպոկեմ վրայից, եւ ոչ այն պատճառով, թե իբր Բալասանյանը մանկությանս ընկերն է: Չէ:
Եւ վերջին թյուրիմացությունից խուսափելու համար. ինձ քիչ է հուզում Բալասանյան-Ղուկասյան բազարը, ավելի քիչ` Բալասանյանի մերձավորներ-Ղուկասյանի մերձավորներ բազարը: Ես իմ բազարն ունեմ բոլոր նրանց հետ, ովքեր մեր քաղաքը կերել են, ուտում են ու թվում է իրենց, թե բոլորը գիտեն, թե սուրբ են իրենք, սուտ խելառ, որոնց մեր վաքի հավերը շատ համով են գալիս:
Հարգանոք` Լեւոն Բարսեղյան [email protected] 091821363