ArmeniaToday կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանն այս պահին արդեն պատրաստվում է մտնել հատուկ քննչական ծառայություն: Նրան պաշտպանելու համար ՀՔԾ են գնում նաեւ մոտ երեսուն փաստաբաններ՝ փաստաբանների պալատից:
«Ինձ կանչել են 316 հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակներում, իսկ քրեական գործը հարուցվել է ոստիկանի բողոքի հիման վրա, այդ հոդվածը պաշտոնատար անձի նկատմամբ բռնություն, սպառնալիք կիրառելու դեպքում է կիրառվում»,- ասաց պարոն Կիվիրյանը:
Նա ասաց, որ իրեն դեռ չեն հայտնել՝ ինչ կարգավիճակով են ՀՔԾ հրավիրել. «ոնց հասկացա որպես վկա, բայց հայկական իրականության մեջ բոլոր նման գործերը սկսվում է որպես վկա, հինգ րոպե հետո կարող ես դառնալ կասկածյալ, տասը րոպե հետո՝ մեղադրյալ… Այնինչ ինձ պետք է կանչեին որպես տուժող»:
«Գտնում ենք, որ իր գործողությունները եղել են իրավաչափ եւ նրա պաշտպանությունը նաեւ մեր պալատի պարտականությունների մեջ է մտնում»,- ասաց Փաստաբանների պալատի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:
Կարդացեք նաև
ՀՔԾ-ի դիմաց են հավաքվել նաեւ մի խումբ ակտիվիստներ՝ «Թույլ չենք տա նոր քաղբանտարկյալ» պաստառներով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ