1990 թվականին Գլենդելում ստեղծվել է LILIA DANCE STUDIO-ն, որը ներկայումս 150 սան ունի: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց LILIA DANCE STUDIO-ի հիմնադիր Լիլյա Մարգարյանը, իրենց կենտրոնում սովորեցնում են ինչպես հայկական, այնպես էլ այլ ժողովուրդների պարեր: Նա ասաց, որ ցանկանում են սեր սերմանել ազգայինի հանդեպ: LILIA DANCE STUDIO-ն ակտիվ մասնակիցն է համայնքային միջոցառումների, տեղական փառատոների: Ստուդիայի սաների բոլոր համերգներն անցնում են լեփ-լեցուն դահլիճներում, եւ յուրաքանչյուր համերգ հայրենասիրության յուրօրինակ դաս է:
Սեփ. լր.