Դերասան Մկրտիչ Արզումանյանը պատրաստվում է «Արմենիա» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակել նոր հումորային նախագիծ՝ Հովհաննես Ազոյանի հետ միասին: Լուրի հավաստիությունը ճշտելու համար Mediamall.am-ը զրուցեց սիրված դերասան Հովհաննես Ազոյանի հետ:
Հարցին՝ ճիշտ է արդյոք, որ այս եթերաշրջանում Մկրտիչ Արզումանյանի հետ ներկայացնելու եք նոր հումորային նախագիծ՝ դերասանը դրական պատասխան տվեց:
Ազոյանը նշեց նաև, որ հաղորդումը լինելու է «citcom» ոճում, սակայն հրաժարվեց գաղտնազերծել հաղորդաշարի անունը:
Ըստ Հովհաննես Ազայանի՝ նախագծին մասնակցելու համար այլ դերասաններ ևս հրավիրված են:
Կարդացեք նաև
Հարցին՝ Ձեր քաղաքական ակտիվությունը հաշվի առնելով՝ պատրաստվու՞մ եք հաղորդման ընթացքում անդրադառնալ քաղաքական թեմաների՝ սիրված դերասանը պատասխանեց, որ ցանկանում են զերծ մնալ քաղաքական մեկնաբանություններից: Ազոյանը նաև հայտարարեց, որ իր քաղաքական հայացքների պատճառով աշխատանքի հետ կապված երբևէ խնդիրներ չի ունեցել:
Վարուժան Բաբաջանյան
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում