hayeli.am. Վերջին շրջանում հայաստանյան հասարակական-քաղաքական շրջանակները բավականին ակտիվորեն քննարկում են Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի և դրա հիմնական
մաս կազմող Խորը համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի հնարավոր հետևանքները մեր երկրի համար։ Դեռևս չհրապարակված այս փաստաթղթերը գաղտնիության քողի տակ պահվելով առավել շատ են քննարկման և քննադատության առիթ տալիս։ Hayeli.am-ի ձեռքի տակ է հայտնվել կարևորագույն մանրամասներ այդ աղմկահարույց փաստաթղթից, որոնք ներկայացնում ենք ստորև։
Ակնկալվող մակրոտնտեսական հետևանքները
Նոյեմբերին Վիլնյուսում ստորագրվելիք համաձայնագրի արդյունքում ակնկալվում է ՀՀ-ԵՄ առևտրային հարաբերությունների ազատականացում, ինչ ենթադրում է երկկողմանի ազդեցություն տնտեսական համակարգի վրա։ Ակնհայտ է, որ առավել դրական և ակնառու ազդեցություն լինելու է ՀՀ տնտեսության վրա, քանզի ԵՄ հսկայական տնտեսական համակարգում ՀՀ համեմատած փոքր տնտեսության ազդեցությունը չի կարող էական լինել։ Որպես օրինակ կարող ենք խոսել մի քանի տնտեսական ցուցանիշների մասին։ Նախ հստակ նշվում է, որ ԽՀԱԱՀ գործունեությունից շահելու է թե Հայաստանը և թե ԵՄ-ն։ Երկարաժամկետ հեռանկարում ակնկալվում է ազգային եկամուտի աճ, որը ԵՄ-ի դեպքում կազմում է 74 մլն եվրո, իսկ Հայաստանի դեպքում կրկնակի՝ 146 մլն. եվրո։ Ստացվում է, որ այս պարագայում Հայաստանում ունենալու ենք ՀՆԱ-ի 2,3% աճ։
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում