Լրահոս
Օրվա լրահոսը

«Նյու Յորք Թայմս»-ը՝ «Սիրիայի էլեկտրոնային բանակի» նոր զոհ

Օգոստոս 28,2013 16:09

«Ամերիկայի Ձայն»«Սիրիայի էլեկտրոնային բանակ»-ն առցանց գործող խմբավորում է, որը սատարում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին

Ամերիկյան «Նյու Յորք Թայմս» պարբերականի կայքն այս ամիս արդեն երկրորդ անգամ է ենթարկվել ցանցահենային հարձակման, որը մի քանի ժամով խաթարել է կայքի գործունեությունը:

Պարբերականի տեղեկատվական վարչության ղեկավար Մարք Ֆրոնսի կողմից հրապարակված հայտարարության համաձայն, կայքի աշխատանքի խաթարման պատճառ է դարձել «Սիրիայի էլեկտրոնային բանակ»-ի կամ այս անվան քողի ներքո գործող այլ ցանցահենների կողմից իրականացված արտաքին չարամիտ հարձակումը:

«Սիրիայի էլեկտրոնային բանակ»-ն առցանց գործող խմբավորում է, որը սատարում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին:

«Նյու Յորք Թայմս»-ի համաձայն, ցանցահեններն ամենայն հավանականությամբ հարձակում էին գործել պարբերական դոմենների անվանումների ռեեստրավար «Մելբուրն Այ-Թի»-ի վրա:

Ամերիկյան այս պարբերականը նախօրեին ստիպված էր եղել որոշ լուրեր հրապարակել իր ֆեյսբուքյան էջում և միկրոբոլգների ծառայության միջոցով տեղեկացնում էր իր ընթերցողներին իրավիճակի զարգացման մասին:

Հիշեցնենք, որ օգոստոսի կեսերին «Սիրիայի էլեկտրոնային բանակը» ցանցահենային հարձակում էր իրականացրել ամերիկյան «Վաշինգտոն Փոստ», «Սի-Էն-Էն» և «Թայմ» լրատվամիջոցների ուղղությամբ:

Արմեն Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031